ԱՄՆ-ում մեկ օրում 156,007 մարդ կորոնավիրուսային վարակով է ախտորոշվել: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է COVID-19- ի 13,545,793 դեպք: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները:
Ընդհանուր առմամբ, համաճարակի ընթացքում երկրում կորոնավիրուսի զոհ 268 103 հիվանդ է դարձել:
Միացյալ Նահանգներում նախօրեին կորոնավիրուս հայտնաբերվել էր ավելի քան 138 հազար մարդու մոտ:
Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչին հայտարարել էր, որ երկրում խոցելի խմբերը կարող են մինչև դեկտեմբերի վերջ COVID-19-ի դեմ պատվաստանյութեր ստանալ: