Կապված Արցախի հանրապետության քաղաքացիններին ՀՀ կառավարության աջակցության միջոցառումների ծրագրով, իբր թե 68000+15000 դրամների օգնության հետ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծմամբ, կարծես թե, չեն զբաղվում իրավասու մարմինները: Այժմ խնդիրների մասով հերթով.
1.նախ համակարգը անչափահաս երեխաների մի մասին գրանցում է, մի մասին մերժում է` պատասխանելով, որ բնակության պետական ռեգիստրում չի նույնականացվել: Այս խնդիրը կարող է լուծել ԱՀ Ոստիկանության անձնագրային բաժինը, բայց ոչ թե մարդկանց կանչելով Ստեփանակերտ, որ այնտեղ կարգավորեն, այլ կարելի է այս գործողությունները կատարել օնլայն եղանակով, կամ ՀՀ մարզային ոստիկանությունների անձնագրային բաժանմունքների միջոցով:
2.Ըստ կարգի, արական սեռի 18-58 տարեկան անձինք շահառու չեն, շահառու չեն նաև ԱՀ պետական, կամ համայնքային բյուջեից աշխատավարձ ստացող անձինք: Անչափահաս երեխաները օգտվում են այս աջակցությունից, եթե ծնողները, կամ ծնողներից մեկը շահառու է: Հիմա այսպիսի օրինակ` ամուսինը աշխատանք չի ունեցել, բայց շահառու չի, քանի-որ 18-58 տարեկան է, ամբողջ պատերազմի ընթացքում եղել է Արցախում և մասնակցել է պատերազմական գործողություններին, կինը կես դրույքով աշխատել է համայնքապետարանում և ստացել է 35000 դրամ աշխատավարձ, ունեն 4-5 կամ ավել երեխաներ, բայց չեն օգտվում, քանի-որ ծնողները շահառու չեն և ընտանիքը զրկվում է աջակցությունից:
3.Դիմումը մերժելու հիմքերի մեջ այսպիսի կետ կա. <շահառուի համար ՀՀ-ում հաշվարկվել է աշխատավարձ, կամ դրան հավասարեցված այլ եկամուտ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած որևէ ժամանակահատվածի համար...>: Այսպիսի օրինակ` կինը ամուսնալուծված է, ունի 3 երեխա, մարտ ամսին մի անգամ ստացել է 10000 դրամ ալիմենտ, զրկվում է երեխաների հետ միասին աջակցությունից:
4. Կան այլ դեպքեր ևս.
5. Որոշման մեջ նշված է Արցախի քաղաքացիներ և ոչ մի տեղ գրված չի Արցախի Հանրապետության քաղաքացիներ.