Ինդոնեզիայի Սումատրա կղզու արևմտյան ափերի մոտ սեյսմոլոգները 5,5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել: Գրում է Gazeta.ru-ն:
Այդ մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանսկի մասնաճյուղին:
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պադանգ քաղաքից 34 կմ դեպի հարավ:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Ավելի վաղ սեյսմոլոգները Թուրքիայում 4,6 բալ ուժգնության երկրաշարժ էին գրանցել: