Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին։
ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում դեսպանը շեշտեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է խթանել ընդհանուր արժեքների ու շահերի վրա հիմնված ամուր երկկողմ կապերը Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև և մասնակից լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծմանն աջակցելուն։