Դեկտեմբերի 1-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Դավիթ Նահապետյանի թեկնածության հարցը: Նրա թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը»: Քննարկվել է նաեւ տվյալ հարցը ԱԺ լիագումար նիստի օրակարգ մտցնելու հնարավորությունը: Որոշ քննարկումներից հետո Նահապետյանի թեկնածությունը հաստատվել է: Հարցը ներառվել է հաջորդ շաբաթ կայանալիք խորհրդարանական քառօրյայի օրակարգում: