f

Անկախ

Ձեր պատճառով կորցրինք 3 մլն դոլար. Արա Ղազարյանը՝ Հայկակ Արշամյանին


Հայկակ Արշամյան, Ձեր՝ հեռախոսազանգերի աշխատանքի վատ կազմակերպման պատճառով մենք կորցրել ենք մոտ 3 մլն դոլար, որովհետև մոտ 10 հազարից ավել հեռախոսազանգ ենք բաց թողել, իսկ հեռուստամարաթոնի ընթացքում անձի կողմից միջինը  300 դոլոր նվիրատվություն է եղել: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ամերիկաբնակ հաղորդավար, պրոդյուսեր Արա Ղազարյանը՝ խոսելով այն մասին, թե ինչպես է ստացվել, որ համահայկական հիմնադրամին ուղղված գումարները չեն ծառայել իրենց նպատակին:

Արա Ղազարյանը շեշտեց, որ ցանկացած հարց ուղղվելու է Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին, ումից էլ պատասխան է սպասում: Առաջին հերթին նա նշեց, որ անձամբ չի ճանաչել Հայկակ Արշամյանին, չի էլ ճանաչել նույնիսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի որևէ նախկին տնօրենի:

Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ում անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում միայն 12 ժամում Լոս Անջելեսից 30 միլիոնից դոլորից ավել գումար է հավաքվել, որն անասելի արդյունք է համահայկական հիմնադրամի ողջ պատմության մեջ: Ղազարյանի խոսքով՝ առաջացած խնդիրների մասին հիմա է խոսում, քանի որ հեռուստամարաթոնից անմիջապես հետ, եթե խոսեր, ապա իր հասցեին մեղադրանքներ էին հնչելու:

«Բնականաբար, ես այդքանը գիտակցելով՝ հարցերս պահեցի և դրանք չբարձրացրի ո՛չ ամսի 10-ի, ո՛չ ամսի 26-ի հեռուստամարաթոնից հետո: Հիմա ինձ թույլ եմ տալիս հանգիստ հարցերս բարձրաձայնել: Պարոն Արշամյան, երբ մենք կազմակերպում էինք ամսի 10-ի արտահերթ հեռուստամարաթոնը, մենք ձեզնից պատասխան էինք ստացել, որ կարող ենք հեռուստամարաթոնը կազմակերպել՝ լավ հասկանալով, որ այստեղ հսկայական գումարներ են գեներացվում, դուք միանգամից ձեր բիզնեսմենի ջիղն աշխատացրիք և հասկացաք, որ պետք է թույլ տաք այն կազմակերպել»,-ասաց նա և հավելեց, որ Արշամյանը թույլ է տվել, որ հեռուստամարաթոնն անցկացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի լոգոյի ներքո:

«Հարց առաջին՝ ինչո՞ւ հեռուստամարաթոնից մեկ օր առաջ կապվեցիք կազմակերպիչների հետ և ինչո՞ւ առաջարկեցիք, որ մենք բեմից չարտասանենք Հայաստան համայակական հիմնադրամ բառերը: Դուք տալիս էիք թույլտվություն, որպեսզի մեք օգտագործենք հիմնադրամի կայքը, մշտական հեռախոսահամարը, սակայն վերջին պահին որոշեցիք, որ մենք չպետք է տանք հիմնադրամի անունը: Բնականաբար, մենք չլսեցինք և ըմբոստացանք, այդ Ձեր որոշումը կյանքի չկոչվեց, որովհետև հակառակ դեպքում մեր հասարակության մոտ հարցեր կառաջանային»,-ընդգծեց Ղազարյանը:

Իսկ արդեն հեռուստամարաթոնի օրը, Ղազարյանի ներկայացմամբ՝ հիմնադրամի կազմակերպիչներից մեկը մոտեցել է և խնդրել, որ հեռուստամարաթոնի ժամը փոփոխվի և այն տևի ընդամենը 4 ժամ, սակայն ի սկզբանե որոշված է եղել, որ այն պետք է տևի 12 ժամ և Ղազարյանի բարձրաձայնած հարցերից մեկը սա է, թե ի՞նչ նպատակ է հետապնդում հեռուստամարաթոնի անցկացման ժամերի կրճատումը:

Հայկակ Արշամյանը նաև արգելել է երկրորդ հեռախոսահամար ունենալ նվիրատվության համար, քանի որ առաջարկ է եղել զանգերի կենտրոնն ավելեցնել ևս մեկով, որպեսզի ծանրաբեռնվածություն չառաջանա, առաջարկն եղել է անվճար, սակայն Արշամյանի պնդմամբ՝ հեռախոսավարների թիվը բավական կլիներ աշխատանքի համար, սակայն պարզվել է, որ 100-ի փոխարեն 19 հեռախոսավար է եղել համահայկական հիմնադրամի կողմից: Միայն զգուշացումներից և սպառնալիքներից հետո Արշամյանը թույլ է տվել, որ երկրորդ հեռախոսահամար ևս տրամադրվի, նույն իրավիճակում է եղել նաև հիմնադրամի կայքը և մարդիկ չեն կարողացել կայք այցելել:

«30 մլն 500 հազար դոլարի մասին, երբ մենք հայտարարեցինք, հաջորդ օրերին ինձ զանգում էին և ասում էին, որ այդ թիվը միանգամից չի ավելացել հիմնադրամում եղած հիմնական թվի վրա, պետք է միանգամից ավելանար, որովհետև վճարումները կոնկրետ են եղել, կոնկրետ մարդկանց կողմից և գոնե 25 մլն դոլարը պետք է միանգամից ավելանար հիմնադրամի գումարին: Ինչո՞ւ մենք հաջորդ օրը միանգամից չտեսանք հեռուստամարաթոնի գումարը հիմնադրամի մայր գումարին ավելանալու  պահը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հայաստան Արա Ղազարյան ՖԲ Գրառում

Այլ հոդվածներ հեղինակից

Ադրբեջանցիներն ինձ տվել են Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը. Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը
Կորոնավիրուսային համաճարակը հանգեցրել է վերջին 90 տարիների ամենավատ ճգնաժամին․ ՄԱԿ
Աշխարհը  Երկրորդ համաշխարհային պատերազմից  հետո ամենավատ ճգնաժամին է  բախվել․ Սի Ցզիպին
Ինդիանապոլիսում հրաձգության արդյունքում հինգ մարդ  է  զոհվել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով է հանդես եկել
Ռուսաստանում կորոնավիրուսի ևս 19,290 նոր դեպք է հայտնաբերվել
Բայդենն ու  Մակրոնը պայմանավորվել  են միասին լուծել իրանական միջուկային հարցը
Էռատոն իր երեք դուստրերի հետ խլեց իմ երեկոն
Ոչինչ էլ չի հանդարտվել, ձրի բանը թակարդի մեջ է լինում. Շուռնուխի իր տունը վառած Արարատը վերադառնալու հույս ունի
Բժիշկ Մյասնիկովը՝  ծխախոտ ծխելուց  շատ ավելի վտանգավոր  սովորության  մասին
Ֆրանսիայում չեն բացառում երրորդ կարանտինի սահմանումը
Հանրապետական ​​սենատորները դեմ են Թրամփի իմպիչմենթին
Նիկոլը շարունակում է թուրքանպաստ իր գիծը
Դիսկուրսը և մեր հիմնական պրոբլեմը
Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ հայ բեռնատարների վրա հարձակման մասին
Դպրոցից մոտ 13 միլիոն 500 հազար դրամի ջեռուցման մարտկոց էին գողացել․ Մաշտոցի ոստիկանների բացահայտումը
Քաղաքացուց կաշառք պահանջած տղամարդը փողը ստանալուց հետո բռնվել է․ ոստիկանության բացահայտումը
ՃՈ ուժեղացված ծառայություն Արագածոտնի մարզում․ հետախուզման մեջ գտնվող մեքենաներ են հայտնաբերվել
Պետգույքի կառավարման վարչությունում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի. Մանրամասներ
Ոսկեհասկ գյուղի բնակիչներին դանակահարած երիտասարդը կալանավորված է․Ախուրյանի ոստիկանների բացահայտումը
Արցախի ԱԺ խմբակցություններում ավարտվել են «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները
Ինչպե՞ս կարելի է գոնե Արցախի հարցում չխոսել այն մարդկանց հետ, որոնք 30 տարի այդ գործընթացն առաջ են տարել. Սեյրան Օհանյան
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները
Օպերլիազորը հետախուզվողից փող է հափշտակել․ Ներքին անվտանգության վարչության բացահայտումը
ԱԻՆ բուժապահովման վարչության պետին պետական պարգևներ են շնորհվել
Ավելին
Ավելին