ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը մտադիր է իր վարչակազմում Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում Ջեյն Փսակիին նշանակել: Գրում է Gazeta.ru-ն։
Փսակին ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարն էր, այժմ Բայդենի թիմի խորհրդականն է:
Նշվում է, որ Բայդենը մտադիր է Քիթ Բեդինգֆիլդին Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրեն նշանակել:
Նշենք, որ Սպիտակ տան առանցքային մասնագետների պաշտոնները բացառապես կանայք կզբաղեցնեն:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվեցին նախագահական ընտրություններ, պետության ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդներն են դեմոկրատ Ջո Բայդենը և գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը:
Նոյեմբերի 7-ին ամերիկյան առաջատար լրատվամիջոցները՝ ABC News, FOX News, CNN, AP և NBC հեռուստաալիքները, հայտարարեցին ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի մասին: Արդյունքները դեռևս պաշտոնապես չեն հայտարարվել: