Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի ֆոնին հակաբիոտիկների և հակավիրուսային դեղերի անվերահսկելի ընդունումը կարող է զգալիորեն ավելի վատ նոր համաճարակի հանգեցնել: Գրում է Russian.rt.com-ը։
«Եթե մենք այժմ զգուշորեն չօգտագործենք հակաբիոտիկները՝ դրանք պետք է ընդունվեն միայն բժշկի կողմից սահմանված կարգով, իսկ բոլոր բժիշկները պետք է չափազանց ուշադիր լինեն, թե արդյոք դրանք անհրաժեշտ են, թե ոչ՝ հակառակ դեպքում կորոնավիրուսից հետո մենք կարող ենք շատ ավելի վատ համաճարակի բախվել», - ТАСС գործակալությունը մեջբերում է Վույնովիչի խոսքերը:
Նա նշել է, որ դա կլինի «հակաբիոտիկների և հակավիրուսային դեղամիջոցների նկատմամբ դիմացկուն միկրոօրգանիզմների համաճարակ»:
Նրա խոսքերով՝ միգուցե այնպես ստացվի, որ մարդիկ վարակիչ հիվանդություններով վարակվելու ժամանակ բուժելու ոչինչ չունենան, քանի որ կորոնավիրուսի համաճարակի ֆոնինհակաբիոտիկների անվերահսկելի ընդունման պատճառով անարդյունավետ կդառնան:
Վույնովիչը նաև նշել է, որ չարժե առաջիկա ամիսներին սպասել COVID-19 համաճարակի ավարտին: Նրա խոսքերով ՝ մարդկությունը պետք է սովորի ապրել կորոնավիրուսով: