Khmer Times պարբերականի փոխանցմամբ՝ «Աշխարհի ամենամիայնակ փիղ» մականվամբ արու փիղ Կաավանը Պակիստանի կենդանաբանական այգուց Կամբոջա է ուղևորվել: Գրում է Gazeta.ru-ն:
Այնտեղ նրան արգելոց կտեղավորեն, որտեղ շատ այլ փղեր են ապրում:
Լրատվամիջոցները նշում են, որ ժամանելուն պես կենդանուն դիմավորել են ամերիկացի երգչուհի Շերը և Կամբոջայում բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Նեթ Փհեակրան:
Պարբերականը նշում է, որ Պակիստանի կառավարության հետ բանակցությունների շրջանակներում երգչուհին ներկայացնում է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Four Paws («Չոր թաթեր») կազմակերպությունը:
Պարբերականը հավելում է, որ փիղը նախկինում ավելի քան 35 տարի պահվել է Պակիստանի կենդանաբանական այգում: Այնուամենայնիվ, նա փոքր վանդակում է գտնվել և այլ փղերի հետ կապվելու հնարավորություն չի ունեցել։ Միևնույն ժամանակ, ավելի քան հինգ տարի շարունակ կենդանիների իրավունքների պաշտպանները ձգտում էին կենդանուն ազատել: Դրան հիմնականում նպաստել է բանակցություններին Շերի մասնակցությունը: