ԱՄՆ-ում մեկ օրում 138 903 մարդ կորոնավիրուսային վարակով է ախտորոշվել: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է COVID-19- ի 13 389 786 դեպք: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:
Անցած օրվա ընթացքում ԱՄՆ-ում COVID-19-ից մահացել է 826 հիվանդ:
Ընդհանուր առմամբ, համաճարակի ընթացքում երկրում 266 887մարդ կորոնավիրուսի զոհ է դարձել:
Ավելի վաղ ԱՄՆ-ի գլխավոր ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչին հայտարարել էր, որ երկրում խոցելի խմբերը մինչև դեկտեմբերի վերջ կարող են COVID-19-ի դեմ պատվաստանյութեր ստանալ: