f

Անկախ

ՌԴ ՊՆ. Ղարաբաղում հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով


Ռուս զինծառայողների անվտանգության ապահովման եւ հնարավոր միջադեպերի կանխման համար շարունակական փոխգործակցություն է կազմակերպվել Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ: 23 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական ​​բնակության վայրեր, մարդասիրական օգնություն են տրամադրում եւ վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Երեկ Հայաստանի տարածքից ռուս խաղաղապահների օժանդակությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1699 մարդ: Նոյեմբերի 14-ից մինչ օրս 25 213 փախստական է ​​վերադարձել նախկին բնակության վայրեր:

Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում ընթանում են ուսումնական գործընթացի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները: Այս պահի դրությամբ էլեկտրամատակարարումը միացված է, ջեռուցման համակարգը վերականգնվել է, ավարտվում է ապակիների տեղադրումը:

Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Վերջին օրվա ընթացքում Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատան եւ Զորգեի փողոցի ինժեներական հետախուզական աշխատանքներ եւ ականազերծում է իրականացվել: Լեռնային Ղարաբաղում ականազերծման ընթացքում մաքրվել է ընդհանեւր 29.07 հա տարածք, 9.7 կմ ճանապարհ, 108 բնակելի շենք եւ 3 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել է 968 պայթուցիկ առարկա:

Ապահովվել է մարտական ​​գործողությունների ընթացքում վնասված էներգետիկ եւ տեղեկատվական ենթակառուցվածքների օբյեկտների վերանորոգման համար վերականգնողկան  բրիգադի աշխատանքի անվտանգությունը: Վերջին օրվա ընթացքում նորոգվել է Էլեկտրահաղորդման երեք հենք, 1200 մետր գազատար, 1600 մետր կապի գիծ, երկու տրանսֆորմատորային ենթակայան:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խաղաղապահ ուժերի համատեղ ջանքերով կազմակերպվել է զոհվածների դիերի որոնումը եւ փոխանակումը հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ:

Ստեփանակերտում հատուկ նշանակության բժշկական ջոկատ է տեղակայվել: Սկսել են գործել վիրաբուժական, վերակենդանացման, ընդունման բաժանմունքները եւ ստացիոնառ հիվանդանոցը: Ջոկատը նախատեսում է օգնություն ցուցաբերել ինչպես Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական զինվորականներին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին: Ռուսական զորամիավորման բոլոր գործողություններն իրականացվում են կորոնավիրուսային վարակի տարածման կանխմանն ուղղված միջոցառումների համաձայն:

Արցախի Հանրապետություն Ռուսաստան

Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսաստանցի գործակալների ձերբակալման առիթով
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Ավելին
Ավելին