f

Անկախ

Ռուստամ Բադասյանն ԱԺ-ում ներկայացրել է դատական համակարգի բարեփոխումները


Նախարար նշանակվելուց հետո ձեռնամուխ եմ եղել Դատաիրավական եւ Հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարությունների մշակմանը, որոնցում ամրագրվել են խորքային խնդիրներ ոչ միայն դատական, այլեւ իրավապահ, պետական կառավարման համակարգերում: Այս մասին այսօր, Ազգային ժողովում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նշենք, որ ««Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների փաթեթի նախագծերի քննարկում» թեմայով խորհրդարանական լսումը հրավիրել է  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:

Նախարարը պարզաբանել է, որ գործընթացը դատական համակարգից սկսելու որոշումը պայմանավորած է նրանով, որ դատական իշխանությունն է մարդու իրավունքների երաշխավորն ու անկյունաքարային դերակատարը՝ արդարադատության իրականացման ոլորտում:

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ Ռազմավարություններով նախատեսված այս փաթեթի մշակումն իրականացվել է ներառականության սկզբունքով, ապահովվել է հանրային քննարկումներ՝ տարբեր ձեւաչափերով, Նախագիծն անցել է միջազգային փորձաքննություն եւ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի իրավական դրական կարծիքը:

Անդրադառնալով փաթեթով առաջարկվող հիմնական կարգավորումներին՝ նախարար Բադասյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն դատավորի վարքագծի կանոնները եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը, կընդլայնվեն կարգապահական տույժերի տեսակները, կկատարելագործվեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը, դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման կարգավորումները, կվերացվի դատարանի նախագահի նշանակման համար անհրաժեշտ՝ տվյալ դատարանում դատավորի փորձառություն ունենալու պահանջը, մանրամասն կարգավորում կստանա դատավորների գործունեության գնահատումը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը կհամապատասխանեցվի Դատական օրենսգրքին՝ վարքագծի կանոնների վերաբերելի մասով, դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմը կիջեցվի  քսանութից քսանհինգ եւ այլն:

Վերջինի առումով նախարարն ընդգծել է, որ Վենետիկի հանձնաժողովը, քննարկելով դատավորների թեկնածուների նվազագույն տարիքային շեմին վերաբերող հարցը, շեշտել է, որ եվրոպական չափանիշները վերաբերում են արժանիքների վրա հիմնված եւ խտրականությունը բացառող ընտրությանը եւ չեն նախատեսում տարիքի վերաբերյալ համընդհանուր չափանիշ:

Արդարադատության նախարարի խոսքով՝ բարեփոխումներ են կատարվել նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառի օրենքներում, որոնք դրական ազդեցություն կունենան ոչ միայն դատավորների եւ դատավորների թեկնածուների, այլեւ այլ հայտարարատու հանրային ծառայողների բարեվարքության գնահատման գործում:

Ելույթին հաջորդել է շահագրգիռ կողմերի միջեւ հարցուպատասխանը:

Ռուստամ Բադասյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին