f

Անկախ

Լոռու տարածաշրջանային պետական քոլեջն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում


Լոռու  տարածաշրջանային  պետական քոլեջն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) համակարգմամբ փորձագիտական խումբը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ն  արտաքին գնահատում կիրականացնի ուսումնական հաստատությունում։

Այդ նպատակով առցանց հանդիպումներ տեղի կունենան քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, խորհրդի անդամների, ամբիոնների վարիչների, ՄԿԾ-ների պատասխանատուների և որակի ապահովման պատասխանատուների հետ, ինչպես նաև  դասախոսների, ուսանողների, շրջանավարտների, գործատուների ներկայացուցիչների հետ։ Փորձագետները կիրականացնեն նաև փաստաթղթերի ուսումնասիրություն։

Նշենք, որ մինչ այս փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը և նախնական գնահատում իրականացրել ըստ հավատարմագրման 10 չափանիշների տիրույթների։

Գործընթացի ավարտին հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է Հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով քոլեջի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և ՄՈՒՀ-ի՝ փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի վրա։

Լոռու  տարածաշրջանային  պետական քոլեջի փորձագիտական խմբի ղեկավարն է տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ, ՀՊՏՀ դասախոս Տիգրան Մնացականյանը։ Խմբի մյուս անդամներն են Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս Հեղինե Մուղումյանը, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս Լիլիթ Ներսիսյանը և Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող Նարեկ Հարությունյանը։ Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ մասնագետ Ռոզա Բաբայանը։

Լոռու  տարածաշրջանային  պետական քոլեջը 4 այլ քոլեջների հետ միասին հավատարմագրվում է պետական ֆինանսավորմամբ։  Մինչ արտաքին գնահատումը ՈԱԱԿ մասնագետները տևական ժամանակ քոլեջներին նախապատրաստել են հավատարմագրման, «Ուսանողության ձայն» նախագիծը դասընթաց է կազմակերպել այդ քոլեջների ուսանողների համար, յուրաքանչյուր քոլեջից երկուական աշխատակից ՈԱԱԿ-ում  վերապատրաստվել է որպես փորձագետ, ապա նրանց իսկ ներգրավմամբ մշտադիտարկում է իրականացվել ուսումնական հաստատությունում, դուրս են բերվել ուժեղ և թույլ կողմերը, մատնանշվել բարելավման ուղղությունները։ Այս ամենից հետո միայն քոլեջներն ինքնավերլուծություն են իրականացրել և դիմել հավատարմագրման։

Նշենք, որ փորձագետներն արդեն իսկ արտաքին գնահատման գործընթացներ են իրականացրել Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջում և Արարատի պետական քոլեջում։

ՈԱԱԿ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին