f

Անկախ

«Հետևից մեր հրետանին էր խփում մեզ, դեմից՝ թուրքի». Ռուստամ Գասպարյանի եղբայրը պատմում է պատերազմի օրերից. Aravot.am


Ես հանդիսանում եմ «Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը եւ նրա զինակիցը, ում թողեցի որդու հետ միասին Հադրութում ընկան։ Aravot.am-ի հետ զրույցում Սերոբ Գասպարյանը, որը նոր է եկել առաջնագծից, ապշելու դրվագներ է ներկայացրել Արցախից ու պատերազմական օրերից։

«Առաջին օրը, որ լուր ստացանք, մի գումարտակ պայմանագրայինները «Սեւ հովազ» ջոկատի 300 հոգով պահում էին դիրքերը։ Հենց առաջին օրը կապ հաստատեցին, ասեցին, որ մի դիրք թուրքերը գրավել են, մենք ունենք 5 զոհ եւ չենք կարողանում դիակները դուրս հանել։ Ախպերս՝ Ռուստամ Գասպարյանը կապվեց ՊՆ, անուններ չեմ տալիս, բայց իրենք կլսեն, կիմանան, խնդրում էինք, աղերսում էինք, նորից մի վաշտ հավաքել էինք կամավորների ու ասում էինք, որ մեզ հասցնեն այդ դիրքերը հետ վերցնենք, դիակները հանենք։ Թույլ չտվեցին, բայց մենք ունեինք երկու վաշտ այստեղ պայմանագրային։ Ուղարկել ենք, մինչեւ հասել են Քարվաճառ դիրքերը, այդքան ոչ մի օգնություն չի բարձրացել, մի քանի ժամ։ Մեր տղերքն են հասել օգնության: Երրորդ օրը արդեն այդ դիրքերը հետ վերցնելուց մեր տղաները՝ «Հովազի» տղաները նորից տվեցին 3 զոհ։ Ընդհանուր առմամբ Քարվաճառում ինքնաթիռներ, հրետանի, անօդաչուներ էին ու մենք ունեցանք 16 զոհ։ Ու մեզ թույլ չտվեցին գնանք մեր տղերքին օգնության»:

Թե ինչ պատճառաբանությամբ, Գասպարյանի հաղորդմամբ՝ այսպես են բացատրել. «Ձեր կարիքը չկա, մոբ ենք հավաքում, բայց այդ մոբը հավաքում էին առաջին օրը, հետ էին ուղարկում։ Երկրորդ օրը արդեն մենք ստիպեցինք կատաղած, որ մեզ հանեն սահման։ «Հասնում ենք տեղ, գիշերվա կեսին մեզ հանում են, որ տանեն դիրքեր։ Սամասվալ կամազներով տղերքին բարձրացնում են դիրքերը, ու այդ դիրքերում մենք ոչ մեկին չենք տեսնում։ Հասկանում ենք, որ միտումնավոր ինչ- որ բան է կատարվում, մեր կողքերը չկա ոչ ոք, մեկը չկա, որ մեզ բացատրի՝ մենք որտեղ ենք։ Մեր հին անցած ճանապարհը հիշելով՝ հասկանում ենք, որ մեր դիմացը երեւի Օմարն է, մեր այս կողքը կլինի Քարվաճառը, մյուս կողքը Թալիշը ու չենք հասկանում, թուրքը հետեւի՞ց է գալու, թե՞ դեմից։ Հետեւը՝ ձոր, դիմացը չգիտենք ովքեր են»։

Գասպարյանը նշել է՝ առաջնագծում պայմաններ էին ստեղծում, որպեսզի մարդիկ մտածեն, որ ծախված է, պետք է հետ փախչեն։ «Առաջին օրը չարաբաստիկ թղթի ստորագրումից հետո վարչապետը ելույթ ունեցավ, ասաց՝ դավաճաններ կային, խուճապ էր, չգնացին կռվելու։ Ես ձեզ արգելում եմ կռվող տղաների մասին բան ասեք, պարո՛ն վարչապետ։ Ճիշտ է, 90-ականներին էլ կային փախչողներ, բայց հիմա դուք ստեղծեցինք այն իրավիճակը, որ մարդիկ փախչեն։ Մարդիկ չգիտեին՝ որտեղ են գտնվում ու որտեղից սպասեն թուրքին։ Մենք չունեինք կապի միջոց ընդհանրապես, պոստից պոստ պետք է վազելով գնայիր հարցնեիր՝ էդ ո՞ր կողմ կրակեցիք ու ինչի՞ համար կրակեցիք, դեմից տեխնիկա՞ է, թե՞ հասարակ մարդուժ»։

Գասպարյանը նշել է՝ երբ որ վարչապետի ելույթը լսել է, իր համար արդեն պարզ է եղել՝ որպես գերագույն հրամանատար նա չկա, գոյություն չունի. «Ոչ մի ձեւով չկարողացան կազմակերպեն պատերազմ։ Մենք, մեր տղաները մի սանտիմետր անգամ հետնատանջ չենք ունեցել։ Մեզ ընդամենը պետք էր ապահովել զենքով, որի կարիքն ունեինք, չկար։ Իսկ մենք անտառների մեջից էինք զենքեր գտնում, հողի տակից չոռնի ստրելա ենք գտել։ Չկար կազմակերպող։ Մենք ասում ենք Հադրութ վերցնենք, ասում էին՝ նահանջ, մեր կողքերի զինվորներին, ոստիկանությանը, մեզ պահում,ասում են՝ սպասեք այստեղ, երկու վաշտ գալիս է ու մի սուտկա… ես ախպորս իջեցնում եմ Ստեփանակերտ հոսպիտալ, հետ եմ ուզում գնամ, որ եղբորս որդին, բժիշկը, հանկարծ դիակները չմնան թուրքերի մոտ, մեր տղաները զանգում են, ասում են՝ բերում ենք, հետ մի արի ու հանդիպում եմ հետախուզության տղաներին հոսպիտալում, ասում են՝ մենք արդեն 4 ժամ առաջ զեկուցել ենք, որ թուրքերը ձեզ շրջափակել են։ Ու դա մեզ չեն ասել։ Դիտավորյալ։ Խուճապ ստեղծելու համար»:

Սերոբ Գասպարյանն ասել ՝ տեսել է բաներ, որոնք իրեն ապշեցրել են. «Ես բան եմ տեսել, որ ապշել եմ, տեղանքի անուններ չտամ, բայց հետեւից մեր հրետանին էր խփում մեզ, դեմից՝ թուրքի հրետանին, սա ապշելու բան է։ Կապ ենք հաստատում մեր հրետանու հետ, ասում ենք ինչ է կատարվում, ասում են՝ նավոդկա են տվել, էդտեղ ենք կրակում»:

Սերոբ Գասպարյանը զինվորներից մեկի վերջին խոսքը փոխանցեց, որն ասել էր զոհվելուց առաջ. «Մատաղիսում նահատակված մի հերոս տղայի խնդրանքն եմ հիմա ուզում ուղղեմ մեր կառավարությանը։ Նա շրջափակման մեջ էր ու հեռախոսով խնդրում էր փոխանցել իր խոսքերը վարչապետին։ Ոչ մի օգնություն չէին հասցնում իրեն, եղբորս ասաց՝ խնդրում եմ, կամանդիր, որ Հայաստան կգնաս, մեր ղեկավարությանն ասեք ինչի՞ համար մեզ չեն սիրում… ու ինքը զոհվեց։

Հաստատ համոզված եմ, ինքը հիմա երկնքից լսում է, որ ես իր ուղերձը փոխանցել եմ»: Ինչու էր զինվորը զոհվելուց առաջ հասկացել, որ իրեն ղեկավարությունը չի սիրում, իսկ ինքը կյանքն է տալիս հայրենիքի համար՝ Սերոբ Գասպարյանն այսպես է բացատրել. «Որովհետեւ իրենք շրջափակման մեջ էին ու լավ գիտեին՝ մեր հրետանին որ աշխատեր, իրենք դուրս կգային, բայց…  չաշխատեց»:

Սերոբ Գասպարյան պատերազմ Հայաստան պարտություն համաձայնագիր հրադադարի մասին խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել (ֆոտո, վիդեո)
Կարևոր արձանագրումներ Վազգեն Մանուկյանի ելույթից վանաձորցիների հետ հանդիպմանը
ԱՄՆ-ում  մեկ  օրում  կորոնավիրուսի ավելի քան 200 հազար դեպք  է հայտնաբերվել
Հայտնի բժիշկը՝ աշխարհում  տարեկան  20  միլիոն մարդու մահվան պատճառի մասին
Լուկաշենկոն հայտարարել է, որ կառավարությունը սխալներ է թույլ տվել
Ռուսաստանում մեկ օրում  կորոնավիրուսի 24 092 դեպք է  հայտնաբերվել
Իրանում  ԱՄՆ պատժամիջոցները ցուցադրականություն են   անվանել
Լռութեան ձայնը...
Փաշինյանն ունի թիմ, և դա «Իմ քայլը չէ». մի 20 հոգի, հիմնականում՝ օտարերկրյա լրտեսներ. Վազգեն Մանուկյան
Բանակը վերականգնելու համար առնվազն 2-3 տարի պետք է, այդ ընթացքում չկա որևէ հիմար, որը պատերազմ կսկսի․ Վազգեն Մանուկյան
Վանաձորում հանդիպումը քաղաքացիների հետ անցնում է ջերմ մթնոլորտում։
Արդյունքում մարդիկ "ռուս-թուրքական" դավադրությամբ բացատրությունների ծուղակն են ընկնում ու նման պրիմիտիվ մտածողության արդյունքում
Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք․ Վազգեն Մանուկյան
Դա կազմակերպված էր, ես գիտեմ՝ ով է կազմակերպել և ոնց. Վ․ Մանուկյանը՝ Գյումրիի միջադեպի մասին
Ովքե՞ր են կանգնած Շիրակի մարզում Փաշինյանին սատարող խմբակի հետևում. «Հրեշ» Անդոնը, «Աբորտ» Անոն և Մուշուրբա «վաճառողը»
Մենք ունենք կարճ ժամանակ ՝մի քանի ամիս՝ Հայաստանի ոչնչացման ծրագիրը կանգնեցնելու․ Անդրանիկ Թեւանյան
Սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ
Մեր ժողովուրդը խուճապի մատնվող չէ, ուղղակի վատ են զգում՝ պատուհանից նայում են, թուրք են տեսնում է, այնպես չէ, որ խեղճ է. Շուռնուխի համայնքապետ
Ապաշնորհների ու դավաճանների խմբակն ընդամենը երկուսուկես տարում քանդեց Հայաստանի նույնիսկ ամենակայացած պետական ինստիտուտները
ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան և Վանաձորի պետական համալսարանը ստացան հավատարմագրում 4, Ավանդական բժշկության համալսարանը՝ 2 տարով
Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ
Գյումրիում ընդդեմ Վազգեն Մանուկյանի ակցիան կազմակերպել են Անդրանիկ Քոչարյանը և ռազմական ոստիկանության պետը
Պիտի չոքեիք, ասեիք՝ կանգնացրու պատերազմը, 5-րդ օրը մենք ՀՕՊ չունեինք. անհետ կորածի ծնողը` Անդրանիկ Քոչարյանին
Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում պատերազմի ընթացքին, թե ինչպե՞ս հանձնվեց Շուշին. ՌԴ ԶՈՒ գնդապետ Խոդարյոնոկ
Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավելին
Ավելին