Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 27 100 նոր դեպք: Այդ մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի Telegram-ի ալիքը: Գրում է Gazeta.ru-ն։
Նախօրեին Ռուսաստանում կորոնավիրուսից 510 մարդ է մահացել, 27296-ը՝ լիովին ապաքինվել, իսկ այս ցուցանիշն առավելագույնն է համաճարակի սկզբից ի վեր:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հաստատվել է Ռուսաստանի 2,242,633 բնակչի մոտ: Ամբողջ համաճարակի ընթացքում մահացել է 39.068 հիվանդ, վերականգնվել է 1.739.470 հիվանդ:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 61 միլիոն դեպք, վերականգնվել է ավելի քան 42,5 միլիոն մարդ, ավելի քան մեկ միլիոն հիվանդ մահացել է: