«Московский комсомолец» պարբերականի փոխանցմամբ՝ մանրէաբան Սերգեյ Իվանովը պատմել է, թե ինչու բոլոր մարդիկ SARS-CoV-2 կորոնավիրուսով չեն վարակվում: Նա նշել է, որ կան դեպքեր, երբ մարդը COVID-19-ի թեստի դրական արդյունք չի ստացել՝ չնայած կորոնավիրուսով վարակվածի հետ շփմանը: Գրում է Gazeta.ru-ն։
«Նրանք պարզապես զգայուն չեն այս կորոնավիրուսի նկատմամբ», - հավելել է Իվանովը:
Համապատասխան եզրակացություններն, ըստ նրա, արել են Պաստերի համաճարակաբանության և մանրէաբանության ինստիտուտի գիտնականները: Մանրէաբանը պարզաբանել է, որ հետազոտողները բերել են «կարմիր գոտուց» բժիշկների օրինակը, որոնք այդպես էլ կորոնավիրուսով չեն վարակվել:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 61 միլիոն դեպք, վերականգնվել է ավելի քան 42,5 միլիոն մարդ, ավելի քան մեկ միլիոն հիվանդ մահացել է: Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2 միլիոն դեպք։
Ռուսաստանի Դաշնությունն աշխարհում առաջին երկիրն էր, որը գրանցեց COVID-19- ի դեմ պատվաստանյութը: Դեղը պատրաստվել է Գամալեայի անվան գիտահետազոտական կենտրոնի և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի համատեղ ջանքերով: Այն ստացել է Sputnik V անվանումը: Հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսեց COVID-19- ի դեմ երկրորդ պատվաստանյութի գրանցման մասին, որը ստացել է «EpiVacCorona» անվանումը: Այն մշակել է Նովոսիբիրսկի «Վեկտոր» կենտրոնը: