f

Անկախ

Մեզ այսուհետ պոպուլիստ «փրկիչներ» պետք չեն, մեզ իրական ու իրատեսական գործ անողներ, պետության համար հարց լուծողներ են պետք


Արտակ Զաքարյանը գրում է․ 

«Այլևս պետք է համարել, որ ՀՀ իշխանությունները գոյություն չունեն։ Նրանց անելիքը մնացել է միայն հրաժարական տալը և, երևի թե ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի հարցերին պատասխանելը։ Անհրաժեշտ է մտածել հետագա անելիքների մասին։ Մեզ այսուհետ պոպուլիստ «փրկիչներ» պետք չեն, մեզ իրական ու իրատեսական գործ անողներ, պետության համար հարց լուծողներ են պետք։

Փաստացի ի՞նչ ունենք այսօր.

1. Մասնատված, բզկտված Արցախի հանրապետություն,

2. Ռուսական խաղաղարար առաքելություն,

3. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բոլորովին նոր՝ անորոշ իրավիճակ,

4. Հայրենազրկված և բռնի տեղահանված Արցախի հայրենակիցներ,

5. Գերևարված և անհետ կորած զինանձնակազմ,

6. Հայաստանի արևելյան և հարավային սահմաններում վխտացող ազերիա-թուրքական բանակային ստորաբաժանումներ,

7. ՀՀ և Արցախի սահմանամերձ բնակավայրերի և հարակից տարածքների տարերային զավթումներ,

8. Շրջակա տարածաշրջանում (Իրան, Թուրքիա, Ռուսաստան) հրահրվող պատերազմի վտանգ,

9. Բարոյալքված ՀՀ պետական ու իշխանական համակարգ,

10. Քայքայված ու անհեռանկար տնտեսություն,

11. Պատերազմում մաշված, վնասված սպառազինություն և տեղահան եղած ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ,

12. Պետության սոցիալական պատասխանատվության ծավալների զգալի ավելացում,

13. Սյունիքի հարավում՝ թուրքերին ճանապարհ տալու վտանգավոր պարտավորություն,

14. Արցախը Հայաստանին կապող՝ հայաթափված ու ազերիներով շրջափակվող խաղաղարար նեղլիկ միջանցք,

15. Արցախում բնականոն կյանքին վերադառնալու հումանիտար, սոցիալական ու տնտեսական մեծ հիմնախնդիրներ,

16. Հայաստանում հասարակական համախմբման ու համերաշխության խիստ անհրաժեշտություն,

17. Ռուսաստանի հետ երկարաժամկետ ու դետալացված քննարկումների ու երաշխիքների անհրաժեշտություն,

18. Բարոյալքված և հիասթափված հայկական սփյուռք,

19. Պետական եկամուտների անկման մեծ ռիսկեր,

20. Առաջին անհրաժեշտության ապրանքների և սնունդի թանկացումներ,

21. Գյուղատնտեսական պոտենցիալի զգալի կորուստ (հատկապես հացահատիկի արտադրության մասով),

22. Միջազգային ասպարեզում՝ թուլացած դիրքեր,

23. Հանրային առողջապահության ոլորտում՝ պրոբլեմների էական աճ,

24. ՀՀ բանկային համակարգի «պայթյունավտանգ», մեծացող ռիսկեր,

25. Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար՝ Նիկոլի կառավարության զրո պատկերացում։

Ահա, իմ կարծիքով, այն ամենը, ինչի մասին պետք է մտածել գիշեր-ցերեկ։ Նիկոլից ազատվելուց հետո, բարդ ու դժվարին աշխատանք է սպասվում հաջորդող կառավարությանն ու իշխանություններին»։

Այլևս պետք է համարել, որ ՀՀ իշխանությունները գոյություն չունեն։ Նրանց անելիքը մնացել է միայն հրաժարական տալը և, երևի թե...

Posted by Artak Zakaryan on Saturday, 28 November 2020

Արտակ Զաքարյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին