f

Անկախ

Թե երբ, որտեղ և ում առջև է Փաշինյանը ստանձնել Արցախը ադրբեջանին հանձնելու հանձնառությունը, մենք կիմանանք շատ շուտով


Իրավաբան Արթուր Ղազինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին:
Սեպտեմբերի 27-ին, պատերազմի առաջին օրը, առավոտյան ՀՀ կառավարությունը Հայաստանում հայտարարեց ռազմական դրություն, ինչը, պետք է խոստովանել, խիստ տարօրինակ էր ու անհասկանալի:


Տարօրինակ էր այն առումով, որ Արցախյան ոչ առաջին պատերզմի, ոչ ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանում ռազմական դրություն ՉԻ հայտարարվել: Քաղաքական կյանքը չի ընդհատվել, խոսքի ազատությունը չի սահմանափակվել:


Տարօրինակ էր նաև այն պատճառով, որ ՀՀ իշխանությունները ՉՊԵՏՔ Է իմանային, թե այս պատերազմը քանի օր կտևի, երբ կկանգնի, ինչ պայմաններով: Բայց ռազմական դրությունը հայտարարվեց առաջին ժամերին՝ սահմանափակելով խոսքի և հավաքների ազատությունը, արգելափակելով ներքին քաղաքական կյանքի բնականոն ռիթմը:


Ռազմական դրություն հայտարարելու որոշումն անհասկանալի էր, քանի որ Հայաստանի նկատմամբ որևէ ագրեսիա չէր իրականացվել և ՀՀ իշխանությունները ՉԷԻՆ ԿԱՐՈՂ կանխատեսել սպասվող պատերազմի ՄԱՍՇՏԱԲԻ ու ԾԱՎԱԼԻ մասին, եթե իհարկե արդեն տեղյակ չէին:


Սահմանափակելով ազատ խոսքի իրավունքը, կամայական գնահատումով կիրառելով աստղաբաշխական տուգանքները, ինչպես հետագայում պարզվեց, ունեին մեկ նպատակ. չխանգարել Միասնական տեղեկատվական կենտրոն կոչվող ստի ու կեղծիքի ֆաբրիկային թմրեցնել հասարակության զգոնությունը, ստեղծել հաղթելու կեղծ պատրանք:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հայտարարված ռազմական դրությունը ոչ մի կապ չուներ Հայաստանի և Հայ ժողովրդի ավտանգության հետ, այլ հետապնդում էր բացառապես մեկ նպատակ. անխափան և առանց ներքին ռիսկերի իրականացնել Շուշին առանց մարտերի ադրբեջանին հանձնելու ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՍՏԱՆՁՆԱԾ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ:


Իսկ թե երբ, որտեղ և ում առջև է Փաշինյանը ստանձնել Արցախը ադրբեջանին հանձնելու հանձնառությունը, մենք կիմանանք շատ շուտով՝ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ հիմքով հարուցվելիք քր. գործի նախաքննության արդյունքում:
Կիմանանք նաև, թե ԻՆՉԻ ԴԻՄԱՑ Է նա ստանձնել այդ հանձնառությունը և ովքեր են նրան օգնել այդ հանձնառությունը իրագործելու գործում»:

Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին: Սեպտեմբերի 27-ին, պատերազմի առաջին օրը, առավոտյան ՀՀ կառավարությունը...

Posted by Artur Ghazinyan on Saturday, 28 November 2020

Արթուր Ղազինյան

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին