ՉԺՀ սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը 2069 է կազմում: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալոթւյունը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն:
Այսպիսով, Չինաստանի սահմաններից դուրս նախօրեին հաստատվել է աշխարհում կորոնավիրուսով վարակված ևս 300 դեպք: Նշվում է, որ ՉԺՀ սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակվելու դեպքեր գրանցվել են 29 երկրներում: Մահացածների ընդհանուր թիվը 23 է կազմում, իսկ վերջին օրվա ընթացքում մահացել է վեց մարդ:
2019 թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի Covid-2019 կորոնավիրուսն է դարձել: