Asahi պարբերականի փոխանցմամբ՝ Ճապոնիայում մահացել է Գինեսի ռեկորդների գրքի վարկածով աշխարհի ամենատարեց մարդը՝ 112-ամյա Տիտեցու Վատանաբեն: Գրում է Gazeta.ru-ն:
Մահացած տղամարդը բնակվում էր Ճապոնիայի Նիգատա պրեֆեկտուրայում:
Վատանաբեն ծնվել է 1907թ. մարտի 5-ին Ջեցու քաղաքում: Նա ունի հինգ երեխա, տասներկու թոռ, տասնվեց ծոռ:
Այս տարի նա «Աշխարհի ամենատարեց ողջ մարդ» վկայականի էր արժանացել: