f

Անկախ

Հայկական PR ասոցիացիայի կոչը հաղորդակցության մասնագետներին


Այսօր պետությունը կանգնած է ծանր իրադրության առջև. կորսված Արցախ, հետպատերազմական անկայունություն, հասարակության շրջանում անվտանգության հետ կապված մտահոգություններ, համաճարակ և այլն։ Նման ճգնաժամային իրավիճակում քաղաքացին պետք է զգա պետության ներկայությունն իր կողքին, իշխանական համակարգը պետք է ցուցաբերի կառավարչին բնորոշ հատկանիշներ և գործելակերպ։ Այսօր առավել քան կարևոր է հանրային կապերի մասնագետի դերակատարությունը. մամուլի քարտուղարները, համապատասխան գերատեսչությունների ղեկավարները պետք է հետադարձ կապ ապահովեն։ Հանրային կապերի մասնագետները պետական համակարգում իշխանության և հանրության միջև կամուրջի դերակատարություն ստանձնողներն են, հասարակության հետ հաղորդակցություն ձևավորողներն են, տեսակետների և անելիքների հանրայնացնողներն են։

Յուրաքանչյուր պատ, յուրաքանչյուր չպատասխանած հեռախոսային զանգ ավելի են խորացնում մտահոգությունները հանրության շրջանում, ինչը կարող է բերել խուճապի և անկառավարելիության։

Հանրային կապերի մասնագետներ՝ մամուլի քարտուղարներ, համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ, խորհրդականներ, կոչ ենք անում դրսևորել բարձր մասնագիտական գիտակցություն, առավել ինտենսիվ աշխատել զանգվածային լրատվամիջոցների հետ, պատասխանել լրագրողների հարցերին հնարավորինս արագ։ Ճգնաժամային իրավիճակում առաջնային օղակում գտնվող գերատեսչությունների PR մասնագետներ պարբերաբար հանդես եկե՛ք ճեպազրույցներով, օգտագործե՛ք պաշտոնական հաղորդակցության և սոցիալական մեդիայի բոլոր հնարավորությունները։

Այսօր հանրային կապերի և հաղորդակցության մասնագետներն ստիպված են հետևել և ուսումնասիրել լրահոսը 24/7 ձևաչափով և նույն ձևաչափով էլ իրականացնել հաղորդակցությունը։ Տեղեկատվությունը պետք չէ կայծակնային արագությամբ հերքել, այնուհետև հեռացնել հերքումը նոր մանրամասների ներքո, որից հետո էլի փորձել պարզաբանումներ ներկայացնել։ Պետք է գործել ըստ ճգնաժամային պլանի՝ հաղորդակցվել հանրության հետ, այո՛, ժամանակն է, պետք չէ սպասել և հուսալ, որ հույզերը կհանգստանան. լռությունը նպաստում է խավարում տագնապների և հույզերի առավել մեծացմանը։ Հատկապես այսօր, մենք ունենք անվստահության խնդիր, ուստի յուրաքանչյուր խոսք պետք է լինի առավել կշռադատված, համոզիչ, բայց իրական. հանրային կապերի հիմքում ճշմարտությունն է և հաղորդակցությունը։

Հատկապես այսօր պետության համար կարևոր է ռազմավարական գրագետ հաղորդակցությունը. ցուցաբերե՛ք բարձր մասնագիտական հմտություններ, աշխատե՛ք, եթե չեք կարողանում՝ հեռացե՛ք։

Հայկական Փի Ար ասոցիացիա

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին