Գերմանիայում համաճարակի սկզբից ի վեր ավելի քան 1 միլիոն մարդ կորոնավիրուսով է վարակվել: Այդ մասին վկայում են գերմանական Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալները։ Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, ըստ փորձագետների, վերջին 24 ժամվա ընթացքում Գերմանիայում COVID-19-ի դեպքերն աճել են 22 806-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1 006 394-ի:
Երկրում կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը 15 586 է կազմում:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է COVID-19-ի ավելի քան 60 միլիոն դեպք, ավելի քան 1.4 միլիոն հիվանդ մահացել է:
Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 2.1 միլիոն դեպք: Ռուսաստանի Դաշնությունն աշխարհում առաջին երկիրն էր, որը գրանցեց COVID-19- ի դեմ պատվաստանյութ: Դեղը մշակվել է Գամալեայի անվան գիտահետազոտական կենտրոնի և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի համատեղ ջանքերով: Այն ստացել է Sputnik V անվանումը: