f

Անկախ

Տավուշի 7 գյուղ նույնպես կհանձնվեն Ադրբեջանին. ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլու. Yerkir.am


Yerkir.am-ը գրում է. «Ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլուն, ով երկրի Ժուռնալիստների միության անդամ է եւ երկար տարիներ դիվանագիտական–ներկայացուցչական գործունեություն է ծավալել Թուրքիայում, գրում է, որ նոյեմբերի 10-ին կնքված հայտարարության համաձայն Ադրբեջանին պետք է հանձնվի նաեւ «Ղազախի շրջանի 7 գյուղ» (Տավուշի սահմանային գյուղեր)։

Ըստ նրա՝ եռակողմ հայտարարության երկրորդ կետով նախատեսվում է, որ Ադրբեջանին պետք է հանձնվի նաեւ «Ղազախի շրջանի 7 գյուղեր, որոնք օկուպացվել էին Հայաստանի կողմից» (նման կետ եղել է հայտարարության նախնական տարբերակում)։

«Օրերս Ղազախում իմ հարազատները, ընկերները, ում խոսքերին ես վստահում եմ, հայտնել են, որ (ադրբեջանական) զորքեր են շարժվում դեպի օկուպացված տարածքներ։ Տեղեկությունը մի անգամ ճշգրտվել է։ Դժվար չէ ենթադրել, թե օկուպացված գյուղերի հայերը ինչպես կտխրեն։ Իմ ենթադրությունները եղան», – գրում է լրագրողը։

Նա նշում է, որ հանձնվելու են Տավուշի Սոֆուլու, Բարխուդարլը, Բաղանիս Այրում, Ղըզըլհաջըլը, Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար եւ Խեյրիմլի գյուղերը։

«Մենք հայերին ուլտիմատում չենք ներկայացրել, որպեսզի նրանք լքեն իրենց հողերը։ Սակայն 4 օր առաջ (նյութը հրապարակվել է նոյեմբերի 26-ին՝ խմբ.) այդ գյուղեր են ժամանել հայկական շրջանի ներկայացուցիչները եւ ասել են, որ «ասեղի վրա նստած» բնակչությանը տրված է 10 օր ժամանակ էվակուացիայի համար։ Իհարկե, այս պահանջը հայերի կողմից դժգոհությամբ եւ բարկությամբ է դիմավորվել»,– գրում է Նեբիօղլուն։

Նեբիօղլուն վտահեցնում է, որ Ղարաբաղի հարցերը լուծելուց հետո գործը կհասնի Թովուզի շրջանի եւ Նախիջեւանի Սադարայ Քերքի (Տիգրանաշեն) գյուղերին։

Նեբիօղլուն հայտնում է, որ ակնկալում էր այս տեղեկության վերաբերյալ պաշտոնական հաստատում, սակայն այդպես էլ չի ստացել։

«Հանձնվելիք 3 գյուղերը հանդիսանում են Հայաստանում Ադրբեջանի անկլավը. դրանք են՝ Սոֆուլու, Բարխուդարլը եւ Յուխարի Ասքիպարա (Վերին Ոսկեպար)», – նշում է նա։

Նշենք, որ Հայաստանի կողմից նույնպես դեռեւս պաշտոնական տեղեկություն չկա Տավուշի շրջանից թշնամուն գյուղերի հանձնման տեղեկատվության մասին եւ նշվածը դեռեւս պետք է հաստատվի պաշտոնական դեմքերի կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարության ստորագրումից հետո ակտիվ շրջանառվում էր Տավուշի գյուղերի հանձնման մասին»։

Հայաստան Տավուշի մարզ

Այլ հոդվածներ հեղինակից

Հարգարժան գեներալներ, սպաներ եւ զինվորներ, մենք ունենալու ենք մարտունակ բանակ. Արարատ Միրզոյան
Իհարկե հնարավոր է. Էլինար Վարդանյան
Արտակ Բրուտյան. «Իրավունք չունենք նահանջելու. պետք է ոտքի կանգնենք և առաջ շարժվենք»
ՊԵԿ հարկային տեսուչները կաշառք են պահանջել ու ստացել․ ոստիկանության բացահայտումը
Հեռուստացույց էր գողացել ու նվիրել զոքանչին․ Վարդենիսի ոստիկանների բացահայտումը
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն
Երևանի Ավետ Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
Բարդ աշխատանք է, բայց հնարավոր համարում եմ. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարհների ապաշրջափակման մասին
Քրեական գործում ի սկզբանե որևէ կերպ չի երեւացել դիվանագիտական անձնագրերը կառավարության շենքից գողանալու փաստը. Դեժավյու
Արագածոտնի նախկին մարզպետը չի կալանավորվի. դատարանը մերժեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք
«Հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին»․ նոր գիրք, նոր փաստեր
Պարտավոր ենք էներգիան փոխադրել պետական ինստիտուտների կայացման ոլորտ՝ նաև պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար. Ավինյան
Օրվա ընթացքում զինամթերքի վնասազերում է նախատեսվում Մարտունու Ննգի, Ասկերանի 2 համայնքերի մերձակայքում
Հրազդան քաղաքում «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Հրդեհ է բռնկվել Նոր Խաչակապ գյուղում
Պետականության կորստի ռիսկեր միշտ էլ կան, հավատում ենք՝ մեր ժողովրդի իմաստուն ընթացքով այդ վտանգները կհաղթահարվեն. Գարեգին Բ
«Ես դրանից ցած չեմ իջնելու». Նավասարդ Կճոյանը՝ իշխանությունների հետ հարաբերությունների մասին
Նախօրեին հայտնաբերվել է ևս 3 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ժամանակն է նորից արժևորելու մեր հերոսական անցյալը, անվտանգային հարցերը առաջնային օրակարգ բերելու. Արշավիր Ղարամյան
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 242 նոր դեպք. մահացել է 12 մարդ
Մեր դիրքորոշումներում ու համոզումներում ոչինչ չի փոխվել. Վեհափառը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին
«Հրապարակ»․ «Ղազագրի» պրոֆեսիոնալը․ Փաշինյանն իր իսկ փորած հորն ընկնելու վտանգի առջև է
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն առայսօր հատուցել է ընդհանուր 1527 ընտանիքի
Դու չե´ս պարտվել, Հայո՛ց բանակ, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են, թիկունքից հարվածել, ծանր վիրավորել են, բայց դու անմնացորդ կատարել ես քո պարտքը․ Սերժ Սարգսյանի ուղերձը
Ավելին
Ավելին