f

Անկախ

Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը եւս մեկ անգամ ի ցույց դրեց նրա ավարտված քաղաքական ապագան. Արթուր Վանեցյան. Aysor.am


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր հեռուստաուղերձում հայտարարեց, որ իրեն քննադատողները «ներհայաստանյան հանրահայտ խմբեր են արտաքին ուժերին համընթաց» եւ «մեր ազգային հպարտության ու արժանապատվության խոցերը բորբոքելը դարձրել են իրենց հիմնական անելիքը»։

Փաշինյանի այս հայտարարությունն Aysor.am-ը խնդրել է մեկնաբանել Արթուր Վանեցյանին, որի գրլխավորած «Հայրենիք» կուսակցությունը եւս վարչապետին քննադատողներից է:

«Պարզ է չէ՞, թե հեռուստաուղերձի անվան տակ ինչով է Նիկոլ Փաշինյանը զբաղված այս օրերին, երբ անհետ կորածների, գերիների ծնողները խելագարվում են՝ որեւէ հստակ լուր ու պատասխան չունենալով։ Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը եւս մեկ անգամ ի ցույց դրեց նրա թշվառ վիճակն ու ավարտված քաղաքական ապագան եւ եւս մեկ անգամ ապացուցեց այն, ինչ բազմաթիվ անգամներ եմ ասել։ Նիկոլ Փաշինյանն անհույս ստախոս է, անպատասխանատու եւ իր խոսքի արժեքը չգիտակցող մարդ։ 2.5 տարի քաղաքական շոուներ բեմադրող, հանրությանը ստով կերակրած, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը տապալած, երկիրը պատերազմի հասցրած, իսկ հետո հայրենիքի մի զգալի հատվածը վատնած մարդն այսօր իրեն թույլ է տալիս ազգային հպարտության ու արժանապատվության խոցեր բորբոքելուց խոսել՝ չընդունելով դրանում անձամբ իր մեղքն ու պատասխանատվությունը, ես ի՞նչ մեկնաբանեմ», - Aysor.am-ին ասել է Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝ տեղի ունեցածի ամբողջ ողբերգությունն այն է, որ «հաղթանակած ժողովրդի ձեռքից հպարտությունը խլած ձախողակին թվում է, թե մարդկանց նորից իրար դեմ հանելով՝ որեւէ հարցում հաջողելու է»։

«Չարաչար սխալվում է։ Հանրահայտ խմբերի ու արտաքին ուժերի մասին խոսում է մի մարդ, ում շրջապատում ծվարած դավադիր ուժերն ու գործակալական ցանցերը սկզբում փորձեցին մեր ազգային ինքնությունն ու արժանապատվությունը ոչնչացնել, պատերազմի ընթացքում ջուր լցրեցին իշխանական քարոզչամեքենայի ջրաղացին, իսկ այսօր էլ փորձում են արդարացնել պատերազմը տանուլ տված Փաշինյանին։

Փաշինյանի սուտը չի անցնելու, նրան չի հաջողվելու երկարացնել իր հիվանդ ու Հայաստանի համար կործանիչ իշխանությունը։ Նա պետք է ամաչի անհետ կորածների ու գերիների ծնողների աչքերին նայելուց։ Մեր հասարակությունը, ցավոք, ուշ, ծանր կորուստների գնով հասկացավ, թե ով է Նիկոլ Փաշինյանը ու չեմ կարծում, որ նրան մեկնաբանելու խնդիր կա։ Այսօր միակ խնդիրը նրան օր առաջ հեռացնելն է, եւ երկրի ու ժողովրդի գլխին կախված սպառնալիքները չեզոքացնելը», - հայտարարել է Արթուր Վանեցյանը:

Հայաստան Արթուր Վանեցյան

Այլ հոդվածներ հեղինակից

Պատերազմն՝ ընդդեմ բանակի․ Նիկոլը քանդեց պետականության հիմքերը. Անդրանիկ Թևանյան
Երևանը ողողված է «Վերացնել դավաճանին» թռուցիկներով
Մեր երախտիքն ու գնահատանքն ենք հայտնում բոլոր նրանց, որոնք ծառայել ու ծառայում են զինված ուժերում. ԱՄՆ դեսպանություն
Արցախյան այս պատերազմում հայոց բանակն ու հայ զինվորը չեն պարտվել, պարտվել է ապաշնորհ իշխանությունը. Ծառուկյան
Հարգարժան գեներալներ, սպաներ եւ զինվորներ, մենք ունենալու ենք մարտունակ բանակ. Արարատ Միրզոյան
Իհարկե հնարավոր է. Էլինար Վարդանյան
Արտակ Բրուտյան. «Իրավունք չունենք նահանջելու. պետք է ոտքի կանգնենք և առաջ շարժվենք»
ՊԵԿ հարկային տեսուչները կաշառք են պահանջել ու ստացել․ ոստիկանության բացահայտումը
Հեռուստացույց էր գողացել ու նվիրել զոքանչին․ Վարդենիսի ոստիկանների բացահայտումը
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն
Երևանի Ավետ Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
Բարդ աշխատանք է, բայց հնարավոր համարում եմ. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարհների ապաշրջափակման մասին
Քրեական գործում ի սկզբանե որևէ կերպ չի երեւացել դիվանագիտական անձնագրերը կառավարության շենքից գողանալու փաստը. Դեժավյու
Արագածոտնի նախկին մարզպետը չի կալանավորվի. դատարանը մերժեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք
«Հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին»․ նոր գիրք, նոր փաստեր
Պարտավոր ենք էներգիան փոխադրել պետական ինստիտուտների կայացման ոլորտ՝ նաև պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար. Ավինյան
Օրվա ընթացքում զինամթերքի վնասազերում է նախատեսվում Մարտունու Ննգի, Ասկերանի 2 համայնքերի մերձակայքում
Հրազդան քաղաքում «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Հրդեհ է բռնկվել Նոր Խաչակապ գյուղում
Պետականության կորստի ռիսկեր միշտ էլ կան, հավատում ենք՝ մեր ժողովրդի իմաստուն ընթացքով այդ վտանգները կհաղթահարվեն. Գարեգին Բ
«Ես դրանից ցած չեմ իջնելու». Նավասարդ Կճոյանը՝ իշխանությունների հետ հարաբերությունների մասին
Նախօրեին հայտնաբերվել է ևս 3 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ժամանակն է նորից արժևորելու մեր հերոսական անցյալը, անվտանգային հարցերը առաջնային օրակարգ բերելու. Արշավիր Ղարամյան
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 242 նոր դեպք. մահացել է 12 մարդ
Ավելին
Ավելին