Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում այսօր կկայանան 1/8 եզրափակչի երկու հանդիպումներ:
«Չելսին» սեփական հարկի տակ կընդունի «Բավարիային»: Թիմերը միմյանց հետ հանդիպել են 4 անգամ: Մեկական անգամ հաղթել են, երկու հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:
Օրվա մյուս խաղում իտալական «Նապոլին» տանը կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ: Մինչ այս երկու ակումբները երբեք չեն մրցել միմյանց հետ: