f

Անկախ

«Անօդաչուների դեմ գործող ՀՕՊ-ը, կարելի է ասել, որպես համակարգ ԼՂ-ում փաստացի չի եղել». ՌԴ առաջատար ռազմական փորձագետներից մեկը «մերկացրել» է թուրքական ԱԹՍ-ների անպարտելիության առասպելը


Լեռնային Ղարաբաղում երկրորդ պատերազմի ավարտից հետո համացանցում հայտնվել են այս թեմայով հսկայական քանակությամբ հրապարակումներ, որոնց հեղինակների համոզմամբ՝ այս պատերազմը ցույց է տվել անվիճելի փաստ. Ռուսաստանը, իր զինանոցում ունենալով միջուկային և գերձայնային զենքեր, կարող է լիովին անպաշտպան լինել ժամանակակից համեմատաբար մատչելի անօդաչու համակարգերի դեմ: Հոդվածների ընդհանուր ենթատեքստը տագնապալի է՝ «մղձավանջ, ամեն ինչ կորած է, այդքան գովաբանված ռուսական հակաօդային պաշտպանության համակարգն ի վիճակի չի լինի դիմակայել թուրքական հարձակվող անօդաչու սարքերին և իսրայելական զենքերին: Եվ սա նշանակում է, որ ցանկացած պատերազմում, եթե, իհարկե, այն միջուկային չէ, Ռուսաստանը կպարտվի»:

Արդյո՞ք Ռուսաստանին այդպիսի մռայլ հեռանկարներ են սպասվում, և արդյո՞ք բոլոր այն բյուջետային միջոցները, որոնք ուղղվել են գերժամանակակից զենքի ստեղծմանը, ինչի մասին նախագահ Պուտինը մեկ անգամ չէ, որ հպարտությամբ  խոսել է, իզուր են վատնվել:

«Московский Комсомолец» պարբերականն այս թեմայով զրուցել է ռուս առաջատար ռազմական փորձագետ, «Հայրենիքի զինանոց» ամսագրի գլխավոր խմբագիր Վիկտոր Մուրախովսկիի հետ:

«Թուրքական գրոհային անօդաչուների դիմաց ռուսական զենքի անզորության մասին բոլոր աղաղակները բազմոցային փորձագետների հրապարակումներ են, որոնք  գաղափար չունեն զենքի համակարգերի, այդ թվում՝ նույն անօդաչու սարքերի օգտագործման մասին: Սա բացարձակապես լուրջ մոտեցում չէ թեմային»,-ասել է Մուրախովսկին՝ ընդգծելով, որ անօդաչուների հարցում լրատվամիջոցներն ու սոցկայքերը մեծ աղմուկ են բարձրացրել:

Նրա խոսքերով` բավականին հեշտ է հասկանալ, թե որտեղից են վերցվում անօդաչուների «հրաշք արդյունավետության» տեսաապացույցները. ի տարբերություն ԱԹՍ-ների, այլ զենքերի վրա տեսախցիկներ չկան: Դրանք չկան ինչպես զենիթահրթիռային համակարգի, այնպես էլ թնդանոթի արկերի կամ «Սմերչ» համալիրի հրթիռների վրա: Արդյունքում, պատերազմի ամբողջ պատկերը, դրա մեծ մասը, անօդաչու սարքերի նկարահանած տեսահոլովակներն են:

«Ընդհանուր առմամբ, հասարակությանը ցուցադրվել են միայն այն հաջողված կադրերը, որտեղ ԱԹՍ-ները գործում են որպես ճշգրիտ զենք: Ընտրվում են ամենահաջողված կադրերը, որոնք հագեցվում են իրենց վերաբերյալ «անպարտելի, բարձր ճշգրտության» մեկնաբանություններով և տեղադրվում են համացանցում»,-նշում է փորձագետը:

Նրա խոսքերով` իրականում, չնայած այս բոլոր տեսանյութերին, սարքավորումների ոչնչացման և անձնակազմի կորուստների հիմնական մասը անօդաչու սարքերը չեն, որ ապահովել են:

«Խոցված թիրախների հիմնական մասը  հրետանային աշխատանքի արդյունք է ՝ թնդանոթային, ռեակտիվ և հակատանկային հրթիռային համակարգեր: Չնայած անօդաչու թռչող սարքերը, անշուշտ, նպաստել են այս գործին, բայց որոշիչ դեր չեն ունեցել»,-նշել է Մուրախովսկին:

Փորձագետի խոսքով՝ Լեռնմային Ղարաբաղում ԱԹՍ-ների դեմ աշխատած հակաօդային պաշտպանության համակարգը ներկայացված էր եզակի համալիրներով:

«Անօդաչուների դեմ գործող ՀՕՊ-ը, կարելի է ասել, որպես համակարգ ԼՂ-ում փաստացի չի եղել»,-ասել է նա:

«Ի դեպ, երբ անօդաչու սարքերը սկսել էին թռչել ոչ միայն Ղարաբաղի տարածքով, այլև ուղղակիորեն մտել էին Հայաստանի տարածք, այդ ժամանակ մեր օգնությամբ տեղակայվել են ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, դե, ՀՕՊ համակարգն այնտեղ շատ ավելի լուրջ է: Օրական այնտեղ միջինը 6-8 անօդաչու սարք էր խփվում, երբեմն ավելին: Եթե այնտեղ ադրբեջանական բանակի դեմ կռվեին ոչ թե Ղարաբաղի աշխարհազորայինները, այլ նորմալ ժամանակակից զինված ուժեր, նրանք ստիպված չէին լինի դիմադրել յուրաքանչյուր ԱԹՍ-ի, այլ «1, 2 կհաշվեին» և 3-րդ հաշվին կիմանային դրանց ղեկավարելու կետը և այնտեղ «նվեր» կուղարկեին»,-ասում է Մուրախովսկին:

Նրա խոսքերով` ԱԹՍ-ներ ոչնչացնելը դա ինքնաձիգով կրակել չէ, ինչը հաճախ ԼՂ-ում փորձում էին անել հայերը:

«Մի խոսքով, «ամեն ինչ կորած է», «Ռուսաստանն անզեն է Թուրքիայի առաջ» աղաղակները իրական հիմք չունեն: Այս ամենը գիտելիքների պակասի, իրական իրավիճակը և ժամանակակից զենքի համակարգերի աշխատանքը  չհասկանալու պատճառով է: Խելքի ավելցուկից չէ: Եվ, իհարկե, նրանից, որ չեն հասկանում, թե ինչպես է օգտագործվում մեդիա դաշտը»,-նշում է փորձագետը՝ ընդգծելով տեղեկատվական պայքարի նշանակալի դերը:

Նրա կարծիքով, թուրքական և իսրայելական ԱԹՍ-ները մեծ դեր չունեն հակամարտություններում:

«Օրինակ՝ Սիրիան: Հիշո՞ւմ եք, երբ թուրքական զորքերը սկսել էին հարվածել սիրիական բանակին իրենց ԱԹՍ-ներով: Այն ժամանակ նույնպես կայքերում դրանց գովազդն էր: Բայց բառացիորեն մի քանի օրվա ընթացքում ամեն ինչ անմիջապես ավարտվեց: Իսկ ինչո՞ւ: Այո, քանի որ սիրիացիները արթնացան, իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը քաշեցին այդ տարածք և տապալեցին բոլոր այդ Բայրաքթարներն ու Անկաները, արդյունքում դրանք ընդհանրապես դադարեցին այնտեղ թռչել: Ի՞նչ եք կարծում, մեր բանակն ավելի թույլ է, քան սիրիակա՞նը»,-նշել է Մուրախովսկին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

Հայաստան ԱԹՍ Ռուսաստան Արցախի Հանրապետություն

Այլ հոդվածներ հեղինակից

Բժիշկ Մյասնիկովը՝  ծխախոտ ծխելուց  շատ ավելի վտանգավոր  սովորության  մասին
Ֆրանսիայում չեն բացառում երրորդ կարանտինի սահմանումը
Հանրապետական ​​սենատորները դեմ են Թրամփի իմպիչմենթին
Նիկոլը շարունակում է թուրքանպաստ իր գիծը
Դիսկուրսը և մեր հիմնական պրոբլեմը
Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ հայ բեռնատարների վրա հարձակման մասին
Դպրոցից մոտ 13 միլիոն 500 հազար դրամի ջեռուցման մարտկոց էին գողացել․ Մաշտոցի ոստիկանների բացահայտումը
Քաղաքացուց կաշառք պահանջած տղամարդը փողը ստանալուց հետո բռնվել է․ ոստիկանության բացահայտումը
ՃՈ ուժեղացված ծառայություն Արագածոտնի մարզում․ հետախուզման մեջ գտնվող մեքենաներ են հայտնաբերվել
Պետգույքի կառավարման վարչությունում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի. Մանրամասներ
Ոսկեհասկ գյուղի բնակիչներին դանակահարած երիտասարդը կալանավորված է․Ախուրյանի ոստիկանների բացահայտումը
Արցախի ԱԺ խմբակցություններում ավարտվել են «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները
Ինչպե՞ս կարելի է գոնե Արցախի հարցում չխոսել այն մարդկանց հետ, որոնք 30 տարի այդ գործընթացն առաջ են տարել. Սեյրան Օհանյան
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները
Օպերլիազորը հետախուզվողից փող է հափշտակել․ Ներքին անվտանգության վարչության բացահայտումը
ԱԻՆ բուժապահովման վարչության պետին պետական պարգևներ են շնորհվել
Այս իշխանությունն ամեն ինչ արեց, որ այս պատերազմը լինի՝ նաև խրախուսելով նահանջը. Սեյրան Օհանյան
Ամեն անգամ նշում էին, որ նահանջում ենք, որ օղակի մեջ գցենք ադրբեջանցիներին, բայց նահանջելով հասան Շուշիի մատույցներ․ Շուշիի նախկին քաղաքապետ
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները կքննարկեն ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը
Ագենտուրային հանում ե՞ն, հետքերը՝ վերացնու՞մ․ Մարինե Սուքիասյանը՝ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու քննարկման մասին
Մարդիկ թողել են տուն-տեղ, նրանց 99,9 տոկոսն իր հագին եղած հագուստով է դուրս եկել բնակարանից, որովհետև ընդհանրապես տեղյակ չէին՝ ինչ է կատարվում. Շուշիի նախկին քաղաքապետ
Եվս մեկ անգամ առաջարկում եմ վարչապետին հեռախոսազրույց նախաձեռնել նախագահ Բայդենի հետ. Սուրեն Սարգսյան
Մառնեուլիում մեր ավտոբուսների վրա ադրբեջանցիների հարձակման հարցով Թագուհի Թովմասյանը դիմել է ԱԳ նախարարին
Կասկածի տակ առնել, որ Շուշին հայկական է, անհարգալից է մեր պատմության հանդեպ․ Էդուարդ Գևորգյան
COVID-19-ի դեմ պայքարում Կառավարության գործողությունների ուսումնասիրման ԱԺ հանձնաժողովը նախագահ եւ փոխնախագահ ընտրեց
Ավելին
Ավելին