f

Անկախ

Փաշինյանը գոլորշի է բաց թողնում, փորձում է իլյուզիաներ ստեղծել, որ երկրում ինչ-որ բան է փոխվելու․ Վիգեն Հակոբյան


Ի՞նչ նպատակ են հետապնդում իշխանական համակարգում տեղի ունեցող պաշտոնանկությունները և որքանո՞վ է ընդդիմության պայքարը գրագետ քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից․ այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

-Պարոն Հակոբյան,  կապիտուլյացիոն համաձայնագրից հետո տրամաբանական կլիներ, որ իշխող քաղաքական ուժը հրաժարական ներկայացներ։ Բայց փոխարենը տեսնում ենք  պաշտոնանկություններ և պաշտոնից պաշտոն տեղափոխություններ։ Ձեր կարծիքով ի՞նչ նպատակ է հետապնդում Փաշինյանը պաշտոնանկություններով ու պաշտոնների փոխատեղություններով։ Արդյո՞ք այդ նպատակն այսպիսով իրագործելի է։

-Նպատակը շատ պարզ է։  Նիկոլ Փաշինյանն իր առջև խնդիր է դրել ժամանակ ձգել, որպեսզի անվտանգության  որոշակի երաշխիքներ ստանա իր և  իր մերձավոր շրջանակների համար, այդ թվում նաև արտաքին խաղացողների կողմից։  Ինքը շատ լավ հասկանում է, որ  արտաքին խաղացողներին պետք է լինելու մինչև իր ստորագրած փաստաթղթի իրականացումը, այլ կերպ ասած՝ հողերը հանձնելը։ Արտաքին խաղացողներն էլ  վերջապես գտել են մեկին, որը ոչ միայն կստորագրի, այլ նաև նման գործողություններ կանի։

Արտաքին խաղացողները  հասկանում են, որ որևէ այլ մեկը հիմա չի ուզում կեղտոտվել այդ  գործի մեջ, ուստի նրանք փորձում են Նիկոլ Փաշինյանին պահել մինչև այն պահը, երբ  այդ ամեն ինչը  կիրականացնի։ Դրանից հետո Փաշինյանը որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի պետք չի լինելու,  դրանից հետո ինքը գուցե պետք չլինի նաև իր խմբակցությանը, քանի որ այնքան թույլ է լինելու, որ վարկաբեկելու է այդ ուժին։

Հիմա,  որպեսզի ժամանակ ձգի, փորձում է իմիտացիա անել, որ հասարակությունը  մարսել է հողերի հանձնումը և կապիտուլյացիան,  և իբր թե ցույց է տալիս,  որ լրիվ այլ օրակարգեր կան՝ վերականգնվելու, կոնստրուկտիվ աշխատանքի։  Այն նախարարներին, որոնք  ոչ այնքան պոպուլյար էին կամ պատերազմական գործողությունների ժամանակ վարկաբեկվեցին, ինչպես ՊՆ-ն,  փոփոխում է, որ գոլորշի բաց թողնի։

-Բայց  չէ՞ որ նախկին ԿԳՄՍ նախարար  Արայիկ Հարությունյանը վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել։

-Հարությունյանը  Փաշինյանի մերձավոր շրջապատից է։ Եվ  այն փաստը, որ նա զոհաբերեց Արայիկ Հարությունյանին,  կարող էր շատ վատ դիտարկվել իր թիմի ներսում։  Իր թիմն այնպես  ընկալեց, որ Փաշինյանն իր աթոռը պահպանելու համար զոհաբերում է նույնիսկ ամենամերձավոր շրջանակներին։ Ուստի,  որպեսզի  չդիտարկվի, որ նրան զոհաբերեց հանուն իր աթոռի, նրան ինչ-որ մի կոսմետիկ պաշտոն է տվել։ 

Նիկոլ Փաշինյանի օրոք,  եթե նույնիսկ գերագույն գլխավոր խորհրդական լինի, որևէ նշանակություն չունի, քանի որ Նիկոլ Փաշինյանը որևէ խորհուրդ չի լսում և որևէ  մեկին չի լսում, բացի գուցե ընտանիքի որոշ անդամներից։

Իսկ ընդհանուր առմամբ Փաշինյանը գոլորշի է բաց թողնում,  փորձում է իլյուզիաներ ստեղծել, որ երկրում ինչ-որ բան է փոխվելու։ Ասեմ՝  1996-ին, երբ եղան  սկանդալային  ընտրությունները Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի միջև, նույն տեխնոլոգիան կիրառեց նաև Տեր-Պետրոսյանը։  Քանի որ այն ժամանակ  ընտրությունների արդյունքները հիմնականում պայմանավորված էին ուժայինների ջանքերով, Տեր-Պետրոսյանը  բավականին խոցելի  իրավիճակում էր գտնվում։  Եվ որպեսզի ցույց տա հասարակությանը, որ դասեր է քաղել ընտրություններից, վարչապետի փոփոխություն արեց և  բերեց Արմեն Սարգսյանին՝ այսօրվա նախագահին։  Նրա հիմնական իմիջային առավելությունը կամ բրենդը նրա ժպիտն էր, ասում էին՝ ժպտերես է։ Բայց ինքը երկար չդիմացավ, մի քանի ամիս ընդամենը։ Հետո,  որպեսզի  գոլորշի բաց թողնի և ցույց տա, որ բարեփոխումներ է անում, Տեր-Պետրոսյանը բերեց Ռոբերտ Քոչարյանին։

 Այսինքն հանրությանն ինչ-որ բան ցույց տալու, գոլորշի  բաց թողնելու այս  տեխնոլոգիան նոր բան չէ։ Բայց դրանից  իշխանության էֆեկտիվությունը չի ավելանում, որովհետև երկրում կատարյալ անիշխանություն է։

-Իմ հաջորդ հարցն հենց այդ մասին է։  Այս օրերին տեսնում ենք, որ անհատական խմբերն են իրենց նախաձեռնությամբ իրականացնում այն, ինչ պետական մարմինները պետք է կատարեին, կամ էլ այդ գործառույթները չեն իրականացվում։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պետական ապարատի անգործության պատճառը։

-Պետական ապարատն այսօրվա իշխանությանն ընկալում է որպես ժամանակավոր իշխանություն, որովհետև  շատ լավ հասկանում  է, թե Նիկոլ Փաշինյանը որքան ժամանակ ունի։ Դրա համար իր հրահանգները չեն կատարվում, մեկ-մեկ տեսախցիկների դեմ ոստիկաններն են ինչ-որ բան անում, բայց տեսնում ենք, որ ոստիկանների պակաս էլ ունի, դրա համար էլ որոշ օլիգարխների կամանդներն է օգտագործում նինձաների շորերով և այլն։

Դեռ ամիսներ առաջ Փաշինյանն  ասում էր՝ սաբոտաժ է անում համակարգը։ Բայց  այն ժամանակ սաբոտաժ չէր անում, պարզապես այն  ղեկավարները, նախարարները, որ ինքը նշանակել էր, չէին կարողանում ղեկավարել համակարգը։ Իսկ  հիմա համակարգը խորքային առումով՝ պահակից մինչև վերև, թերևս գուցե բացառությամբ որևէ նորանշանակ նախարարի, սաբոտաժի են ենթարկում, որովհետև որևէ մեկը չի ուզում շատ  խորանալ և ինչ-որ կերպ առնչվել այս խայտառակ մթնոլորտի և որոշումների հետ։

Հիմա ամենամեծ խնդիրն այն է, որ անիշխանություն է, այսինքն իշխանությունն այլևս  չի կարողանում կառավարել երկիրը, փողոցը դեռևս չի կարողանում կառավարել։ Դա բերում է քաոսի, որն ամենակատաստրոֆիկ բանն է մեր այսօրվա վիճակում, երբ պատերազմից հետո թե բարոյական, թե տնտեսական, թե այլ առումներով անկման մեջ ենք։

-Նորանշանակների առումով։ Պարոն Հակոբյան, ի՞նչ իմաստ ունի պաշտոնը ստանձնել՝ իմանալով, որ շատ ժամանակավոր է, գուցե անգամ մի քանի օր։

-Ես երկու տարբերակ ունեմ։ Կամ այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանի ամենամերձավոր շրջապատի ներկայացուցիչներ են, որոնք չեն կարող մերժել։ Կամ անհույս կարիերիստներ են,  որոնք շատ լավ հասկանում են, որ բավականին կարճ ժամկետ ունեն, բայց իրենց CV-ների համար  են այդ ամենն անում։ Որովհետև  նախարար աշխատելը  շանս է տալիս  հետագայում գնալ  որևէ միջազգային կառույցում աշխատել։ Նման CV -ին իրենց բավականին լավ հնարավորություններ է տալիս և կարիերայի և վարձատրության առումով։

Այլ ռացիոնալ բացատրություն այստեղ չկա։

-Իսկ ներկա ճգնաժամի հանգուցալուծումն ինչպիսի՞ն եք տեսնում՝ հաշվի առնելով, որ իշխանությունները  հեռանալ չեն ուզում, ընդդիմությունն  էլ դեռևս չի կարողանում համախմբել հանրության լայն զանգվածներին։

-Շատ տարբերակներ կան։ Ընդդիմությունը  ներկայում օգտագործում է հանրահավաքային սխեման, բայց  կարող է շատ ավելի բազմազան գործել։ Ի վերջո նույն 2018-ի այսպես կոչված թավշյա հեղափոխության տեխնոլոգիաները գործուն են։

Բացի այդ, եթե հիմնական գործիքը Ազգային ժողովն է, քանի որ  ԱԺ-ն պետք է փոխի վարչապետին,  ապա ես կարծում եմ, որ ընդդիմադիր շրջանակները, խոսքը ոչ միայն այդ 17 կուսակցությունների ի մասին է,  պետք է աշխատեն Փաշինյանի խմբակցության պատգամավորների հետ, այդ թվում և անհատապես ։  Ես հիշում եմ՝ 88 թվականին, երբ սկսվում էր  Ղարաբաղյան շարժումը, հատուկ սահմանադրական խմբեր ստեղծվեցին, որոնց հիմնական առաքելությունը  պատգամավորների հետ աշխատելն էր։ Նրանք էլ շատ դեպքերում չէին ուզում գալ սեսիայի, գնում էին տնից բերում էին, ոմանց համար ելույթներ էին գրում։

Պատգամավորները  պետք է հստակ հասկանան, թե հասարակությունը, իրենց ընտրողն իրենցից ինչ է ուզում։

-Դուք մի շարք  քայլեր թվարկեցիք, բայց դրանք գոնե տեսանելի մակարդակում չեն իրականացվում։ Ընդդիմության պայքարը որքանո՞վ գրագետ եք համարում քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից։

-Ես կարծում եմ՝  բոլոր ռեսուրսները չի օգտագործում ընդդիմությունը։ Այս հացադուլն էլ, որ սկսեցին, սա էլ է նորմալ, սա տարրերից մեկն է, որովհետև ցանկացած լարվածության օջախ նաև  բյուրեղացման օջախ է, անընդհատ Նիկոլ Փաշինյանի աչքի դեմը նստած են հացադուլավորները, այնտեղ մարդիկ են գալիս, դա լրացուցիչ ռեսուսներ է պահանջում իշխանությունից, որ անընդհատ կառավարության դեմը 50-100 ոստիկան պահի, նշանակում է, որ ինչ-որ մի տեղ այդ ոստիկանները պակասելու են, եթե քաղաքացիներն  ուզենան փողոց փակել կամ օրինակ, որևէ մեկի տան դեմը կաթսաներ ծեծել։

Դրա համար եմ ասում , այն  տեխնոլոգիաները, որ օգտագործել է Նիկոլ Փաշինյանը, իսկ նա օգտագործել է այն, ինչ իրեն գրել տվել են, դրանք ոչ մեկը չի  չեղարկել, դրանք աշխատող տեխնոլոգիաներ են, ստանդարտ գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաներ են, որոնք լավ  կազմակերպվածության պարագայում կարող են օգտագործվել։

Առայժմ բավականին քիչ ռեսուրս է օգտագործել ընդդիմությունը։  Եթե դեռևս չեն  օգտագործում, չի նշանակում, որ չեն օգտագործելու։  Չեմ բացառում, որ ընդդիմությունը հիմա շատ մեծ եռանդ էլ չի թափում, որովհետև բոլորն էլ հասկանում են՝ այն բանից հետո, ինչ Փաշինյանը կիրականանցի իր ստորագրած պարտավորությունները,  ինքը աշխարհաքաղաքական տեսանկյունից այլևս որևէ մեկին պետք չի լինելու։ Կարող է հիմա  դեռևս այդ ամբողջ ռեսուրսները չեն օգտագործում, որովհետև որևէ մեկը չի էլ ուզում ժամանակից շուտ փորձի իր վրա վերցնել Նիկոլի  ստանձնած պարտավորությունների կատարումը և իր քաղաքական կենսագրության վրա քար գցել։

-Իշխանությունները  ասպարեզ են նետել նախկին-ներկա մանիպուլյացիան, որից որևէ կերպ ընդդիմությունը չի կարողանում ազատվել և պայքարը նոր կետից սկսել։  Այս մանիպուլյացիան ինչպե՞ս կարելի է հաղթահարել։

-Մեր բնակչության մի որոշ հատվածն է դեռևս այդ խայծն ուտում։ Նույնիսկ եթե ընդունենք, որ մեր բնակչության 50 տոկոսն  աջակցում է Փաշինյանի կապիտուլյացիոն քաղաքականությանը, ուրեմն անիմաստ է այդ 50 տոկոսի հետ աշխատել, որովհետև այդ 50 տոկոսը գաղափարապես հանձնվող և հող տվող է,  և Փաշինյանն իրենց երազանքի վարչապետն է։ Դու պետք է փորձես  աշխատել այն մյուս զանգվածի հետ, որը պոտենցիալ քոնն է,  բայց փողոցում չէ։ Նրանք փողոց չեն գալիս ոչ թե այն պատճառով, որ այդտեղ նախկիններն են, այլ ուղղակի իրենց դեռևս չես կարողացել խաղի  մեջ մտցնել։ Դրա համար շատ քիչ է հանրահավաքի  հրավիրելը, որպեսզի ելույթներ լսեն․ մարդիկ դա կարող են անել ուղիղ եթերով՝ հեռուստացույցով կամ ինտերնետով։

2018-ին Փաշինյանը ոչ թե բերում էր մարդկանց, որ իր ելույթները լսեն, այլ մարդկանց մոտ իլյուզիաներ ստեղծեց, որ իրենք բոլորը մասնակից են։

Ընդդիմության գլխավոր թերությունն առայժմ նրանում է, որ իրենք չեն կարողանում այդ իլյուզիան ստեղծել կամ  մասնակից դարձնել մարդկանց։

Ասեմ, որ ես շատ  պայմանական ասացի 50/50, ես հույս ունեմ որ մեր ժողովուրդն, այնուամենայնիվ, այդ  աստիճանի չի հասել, որ հողերի հանձնման հարցի շուրջ այդպես կիսված լինի։

Իրականում նորմալ մարդիկ, ոչ զիմբիները և ոչ պողոսները,   շատ են, պարզապես պետք է կարողանալ նրանց  մտցնել  ակտիվ խաղի մեջ։  

-Գուցե ընդիմության անկազմակերպվածությունը նաև մեկ միասնական առաջնորդի պակասո՞վ է պայմանավորված։

-Ես չեմ բացառում, իհարկե, որ եթե կոնկրետ թեկնածուի, ժամանակավոր կառավարության ղեկավարի անուն տրվեր, որը կփակեր նախկին-ներկա դիսկուրսը, կարող էր զգալիորեն թեթևացնել ընդդիմության խնդիրները։

Բայց տվյալ դեպքում իշխանությունը մանիպուլյացիա է կիրառում և դրա պտուղները ուտում է հիմնականում իր ընտրազանգվածը։ Հետևաբար  իրենց ընտրազանգվածին պետք է  թողնել, որ իրենք իրենց յուղում տապակվեն, իրենց վրա պետք չէ աշխատել, իրենք ծրագրավորված ուղեղով զանգված են, որոնք արդարացնելու  համար իրենց  աջակցությունը կապիտուլյանտին , հող հանձնելու քաղաքականությանը, ցանկացած պատրվակ հնարում են, այդ թվում և « ով, եթե ոչ Նիկոլը» հարցադրումը։ Այս առումով ասեմ, որ ցանկացած թեկնածու կարող է ավելի լավը լինել, քան Նիկոլը, այնպես չէ, որ նա Դը Գոլն է, Քենեդին կամ Պուտինը, նա սովորական պատահական մարդ է փողոցից, որը եկել է իշխանության դեպքերի և ներքաղաքական ու  արտաքին քաղաքական որոշակի փոխհամաձայնությունների բերումով։

 

 

Վիգեն Հակոբյան խմբագրի ընտրանի քաղաքականություն քաղաքական պայքար Նիկոլ Փաշինյան Արցախ ընդդիմություն հարցազրույց

Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ճանապարհներ կկառուցեն, իշխանությունը փորձում է կոծկել խնդիրները․ Թաթոյան
Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչները փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը, Կիրանցում քննարկում են ստեղծված իրավիճակը
Ավելին
Ավելին