«Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորումն ակտիվացրել է իր գործունեությունն Իրաքում: РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։ Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ ահաբեկիչների խմբավորումը տեղակայված է Անբար, Քիրքուկ և Դիյալա նահանգների որոշակի տարածքներում, ինչպես նաև Նայնավա նահանգի որոշ շրջաններում:
Նա նաև նշել է, որ Իրաքում կալանավորված են տարբեր երկրների քաղաքացիություն ունեցող ԻՊ-ի անդամներ: Ներկայումս Բաղդադը երկխոսություն է վարում Արևմտյան Եվրոպայի երկրների հետ, որոնց քաղաքացիները միացել են ահաբեկչական կազմակերպությանը և երկրի տարածքում իրականացրել ահաբեկչական գործողություններ: