Բոլոր զինվորները հազում են, բոլորի մոտ գրիպոզ վիճակ է, ու ոչ մեկը երաշխիք չի տալիս, որ իրենք ավելի վատ վիճակում չեն հայտնվի: Այս մասին ՊՆ-ի մոտ ժամկետային զինծառայողների հարազատների բողոքի ընթացքում ասաց նրանցից մեկը:
«Պայմաններ չկան, գետնի վրա են քնում: Մազապուրծ եղած երեխեքը դրա՞ն էին արժանի: Ոչ մի ծածկ չկա, քնում են անտառային կենդանիների ու փտած դիակների կողքին: Երեխաս ասում է՝ «մամ, մեզ բոլորը մոռացե՞լ են, դուք ձեր կյանքո՞վ եք ապրում»: Արդյո՞ք դա պետք է լինի մեր պատկերը, որ հայ զինվորին այսօր մոռացել ենք, ու իրենց մասին ոչ մեկը չի հիշում»,-ասաց զինծառայողի մայրը:
Հիշեցնենք, որ անհետ կորած, ժամկետային զինծառայողների ծնողները կրկին Պաշտպանության նախարարության մոտ են, փորձում են տեղեկություններ ստանալ որոնման աշխատանքների ընթացքի մասին:
Ժամկետային զինծառայողների ծնողները նշում են, թե պատերազմի դադարեցումից հետո զինծառայողներն ունեն մի շարք խնդիրներ հանգստի կազմակերպման, պատշաճ բուժզննման հետ կապված: