f

Անկախ

Բեյրութում ավելի քան 70 ցուցարար է տուժել ոստիկանության հետ բախումներում


Առնվազն 75 մարդ է տուժել այսօր՝ շաբաթ օրը, Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում ոստիկանական ստորաբաժանումների և հակակառավարական շարժման ակտիվիստների միջև բռնկված բախման ժամանակ: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով  Al Hadath հեռուստաընկերությանը: Ինչպես վերջինիս հայտնել է Լիբանանի Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչը, 30 ցուցարարի տարել են հիվանդանոց, մնացածներին բուժօգնություն են ցույց տվել տեղում:  

Մինչ այդ իրավապահ ուժերը  ագրեսիվ տրամադրված երիտասարդների ամբոխի դեմ կիրառել են ջրցաններ և արցունքաբեր գազ Էտուալ հրապարակի շրջանում, որտեղ գտնվում է խորհրդարանի պալատը: Ցուցարարները փորձել են ներխուժել հրապարակ, որպեսզի պահանջեն իշխանության օրենսդիր մարմնի արձակումը:

Ցուցարարները ոստիկանների վրա քարեր և ճալթուկներ են շպրտել, պայթուցիկ խառնուրդով շշեր և սուր առարկաներ: Դրա հետևանքով ոստիկանների շարքերում էլ կան տուժածներ: Բախումներ հրահրող մի խումբ բերման է ենթարկվել ոստիկանություն:

Մայրաքաղաքի կենտրոն են բերվում այժմ զինվորականներ, որպեսզի թույլ չտրվի հաստատությունների, բանկերի և խանութների ավերածություններ: Ինչպես հաղորդել է Al Hadath հեռուստաընկերությունը, իրավապահները վերացրել են վրանային ճամբարը, որ խփել էին ցուցարարները Ռիադ Սոլխայի հրապարակում:

Բեյրութում փողոցային ցույցերի նոր ալիքը սկսվեց երեքշաբթի, երբ ընդվզումների առաջնորդները հայտարարեցին, որ անցնում են քաղաքացիական անհնազանդության շարժման, որպեսզի ճնշումն ուժեղացնեն իշխող օղակների վրա:

Արդեն երեք ամիս շարունակվող զանգվածային բողոքի ցույցերը Լիբանանում անցած տարվա հոկտեմբերի 29-ին հանգեցրին երկրի կառավարության ղեկավար Սաադ Հարիրիի հրաժարականին: Հանրապետության նախագահ Միշել Աունը դեկտեմբերի 19-ին նախկին կրթության նախարար Հասան Դիաբին հանձնարարեց ձևավորել նոր կառավարություն: Նրա թեկնածությունը պաշտպանեց խորհրդարանի 69 պատգամավոր (128-ից): Սակայն նոր վարչապետի նշանակումը չխաղաղեցրեց ցուցարարներին, որոնց առաջնորդները ցանկանում են հասնել խորհրդարանի արձակման ու արտահերթ ընտրությունների:

 

 

Աշխարհում բողոքի ցույցեր բախումներ

Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է․ ուղիղ
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երկկողմանի փակ է
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
Ավելին
Ավելին