Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են կրկին COVID-19 կորոնավիրուսային վարակի համար քաղաքացիների զանգվածային թեսթավորում: Գրում է Russian.rt.com-ը։
«Մենք պայմանավորվել ենք, որ կկրկնենք, դա չի կարող լինել միանգամյա մասսայական թեսթավորում», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, նախարարը չի հստակեցրել, թե դեռևս քանի անգամ է նախատեսվում զանգվածային թեստավորում իրականացվել։
Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կորոնավիրուսային վարակի շուրջ ստեղծված իրավիճակի վատթարացման պատճառով հայտարարել էր երկրում նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 6-ը լիակատար լոքդաունի սահմանման մասին: