f

Անկախ

Անկախ նրանից թե այս պահին հրապարակում իր հրաժարականն են պահանջում 100 թե 100 հազարավոր քաղաքացիներ, իր իշխանությանը հաշված շաբաթներ են մնում


Ամեն օր ու ցանկացած հարցազրույցից հետո առավել բացահայտ է դառնում, թե նիկոլ հողատուն որքան կտրված է իրականությունից:

TACC-ին տված հարցազրույցում պատասխանելով Արցախի իրավական կարգավիճակի մասին հարցումին նիկոլը նշել է, որ այդ կապակցությամբ բանակցային գործընթացը պիտի շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Թշնամու հետ բանակցության սեղանին նստելու հավակնություն ունեցողը դեռ չի գիտակցում, որ նախկին բանակցային գործընթացն այլևս գոյություն չունի: Տարիներ շարունակ բանակցային գործընթացի հիմքում ընկած հիմնարար գլխավոր սկզբունքներից երեքին՝ տարածքների վերադարձ, խաղաղարար ուժերի տեղակայում և տեղահանվածների վերադարձ, արդեն լուծում է տրվել հայկական կողմի համար ամենացավալի ու անընդունելի տարբերակով ու դեռ մի բան էլ ավելին: Թշնամուն տրվել է ԼՂԻՄ-ի սահմանների մեջ մտնող խոշոր տարածքներ ու մեկ էլ ճանապարհ Նախիջևանն Ադրբեջանին միացնելու համար: Այլ խոսքով նիկոլ փաշինյանի թեթև ձեռքով ու ընդամենը մի ստորագրությամբ միանգամից վառվել են բանակցությունների սեղանին հայկական կողմի ձեռքում եղած բոլոր խաղաքարտերը:

Չկա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն երեք տասնամյակ աշխատող նախկին ձևաչափը:

Մոտ ապագայում երբ արդեն լուծված կլինեն տարածքների հանձնման ու գլխավորապես ադրբեջանցի տեղահանվածների վերադարձի հարցերը Ադրբեջանը բանակցությունները սկսելու է իր ցանկացած կետից ու բանակցելու է այն՝ ինչն ինքը կցանկանա: Բանակցային սեղանին լինելու է երկու հարց: Արդեն ԼՂ-ի ու ոչ Արցախի բռնակցումն Ադրբեջանին ու նաև այս պահից սկսած որպես բանակցության նոր թեմա՝ ադրբեջանական կողմին 30 տարիների ընթացքում հասցված վնասի փոխհատուցման հարցը, որին վերջին օրերին անգամներ ու նաև այսօր անդրադարձել է Ադրբեջանի նախագահը: Վերջին օրակարգի համար իրավական բավարար հիմք է ստեղծել նիկոլ հողատուն իր ստորագրությունը դնելով ամոթալի մի փաստաթղթի տակ, որը հաստատում է հայկական կողմի 30 տարի «օկուպանտ» լինելու ադրբեջանական կողմի հավակնությունը:

Նման օրակարգերի շուրջ նիկոլ հողատուի մասնակցությամբ ցանկացած բանակցության ելքը հայ ժողովրդի համար արդեն իսկ ակնհայտ է:

TACC-ին տված հարցազրույցում նիկոլը նաև հավակնել է թե ժողովրդի մեծամասնությունը կողմ է ստորագրված փաստաթղթին ու չի ընդառաջում իշխանափոխության համար ժողովրդի կոչերը:

Այս հարցում նույնպես նիկոլը կտրված է իրականությունից ու շարունակում է ապրել իր ստեղծած ֆեյքային աշխարհում:

Ընդդիմության ցույցերին, այո՛, այս պահին չեն մասնակցում տասնյակ հազարավոր քաղաքացիներ, բայց դա չի նշանակում որ իրավիճակին լռությամբ հետևող հասարակության խոշոր բաժինը կողմ է ստորագրված փաստաթղթին կամ հաստատում է իշխանության բոլոր քայլերը:

Քաղաքացիների խոշոր տոկոսի աններելի լռությունը բացատրվում է մի քանի պատճառներով.՝ փաստաթղթի իրավական ու ֆինանսական հետևանքների մասին անտեղյակություն, որը կրելու են ոչ միայն Արցախի, այլ նաև ուղղակի Հայաստանի քաղաքացիները, ռազմական դրության հետ կապված արգելքներ, ընդդիմության օրակարգի անորոշություն և ...:

Այդուհանդերձ նիկոլ հողատուն ինչպես միշտ իր հաշվարկներում սխալվում է: Անկախ նրանից թե այս պահին հրապարակում իր հրաժարականն են պահանջում 100 թե 100 հազարավոր քաղաքացիներ, իր իշխանությանը հաշված շաբաթներ են մնում: ՀՀ գործող իշխանությունը նման պայմաններում երկար ժամանակ աշխատել չի կարողանալու: Հայաստանի իշխանությունը կորցրել է լի լեգիտիմությունը: Խորհրդարանական համակարգով կառավարվող երկրում խորհրդարան գոյություն չունի: Ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ նիստերն ու այսուհետ խորհրդարանի շենքը դառնալու է «Իմ քայլը» խմբակցության մշակած օրենքների քննարկման ու ընդունման գրասենյակ: Դա անշուշտ աննկատ չի մնալու Հայաստանի միջազգային գործընկեր երկրների ու կազմակերպությունների հայացքից: Իշխանությունը հույսը դնելով ֆեյքային զանգվածի վրա գնալով կորցնում է նաև մտավորական ու գիտական խավի աջակցությունը: Օրերս կառավարության հրաժարականը պահանջեց ԵՊՀ-ի գիտական խորհուրդն, իսկ այսօր արդեն Ազգային Ակադեմիայի նախագահությունը: Հայոց Առաքելական եկեղեցին թեև անուղղակի, սակայն իր դիվանապետի միջոցով տվել է անհրաժեշտ գնահատականը: Սփյուռքում գործող 20 կառույցներ պահանջել են ՀՀ կառավարության հրաժարականը և մոտ օրերս սպասվող ստորագրահավաքը կպարզի թե Հայաստանի գործող իշխանություններն ինչ չափի աջակցություն են վայելում նաև Սփյուռքում:

Այս ամբողջին ավելացնելով նաև պարտված ղեկավարի հոգեբանական բարդույթն ու այն փաստը, որ իր երկրի տարածքները թշնամուն նվիրաբերելու ամոթի խարանը դաջված է նիկոլ փաշինյանի ճակատին, նրա գլխավորած իշխանության գոյատևումն ու բանակցային սեղանին նստելը համարվում է սպառնալիք, որը կարող է ազգային նոր աղետ բերել հայ ժողովրդի գլխին:

Ռոբերտ Մարկարյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան համաձայնագիր հրադադարի մասին վարչապետի հրաժարական խմբագրի ընտրանի

«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Ավելին
Ավելին