f

Անկախ

«Անիրավ դատավոր». Կարեն Ֆարխոյան. Antifake.am


Նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ ստորագրեց համատեղ հայտարարություն սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունների դադարեցման և տարածքային զիջումների մասին: Համաձայն այդ հայտարարության տեքստի` ի լրումն Ադրբեջանի կողմից գրավված տարածքների` վերջինիս վերահսկողության տակ էին անցնում Քարվաճառի, Լաչինի, Աղդամի շրջանները և Շուշի քաղաքը, գրում է Antifake.am:

Հայտարարությունից հետո հայկական հասարակական-քաղաքական դաշտում գործող կուսակցությունների, ինչպես նաև պետական տարբեր ինստիտուտների գերակշիռ մեծամասնությունը պահանջում է կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրած Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Արդեն հայտարարության ընդունումից մի քանի օր անց հայկական 17 կուսակցություններ հանդես եկան հայտարարությամբ: Սկսվեց հանրահավաքների ու երթերի շարք, որոնց մասնակցում են հազարավոր քաղաքացիներ` Հայաստանից և Արցախից: Մասնակիցների թվի աճին զուգահեռ` ավելանում են նաև ոստիկանության և ուժային տարբեր կառույցների կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հասարակական-քաղաքական գործիչների ձերբակալությունները, նրանց շարժական և անշարժ գույքի խուզարկությունները: Նրանց մեղադրանքներ առաջադրվեցին ռազմական դրության պայմաններում ապօրինի հավաքներ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մասով:

Այնուհետև իշխանությունների գործելաոճում տեղի ունեցան փոփոխություններ: Նոյեմբերի 20-ին Երևանում և Գյումրիում քաղաքացիական խաղաղ անհնազանդության հերթական ակցիաների ընթացքում, երբ փակվել էին մի շարք կենտրոնական փողոցներ, դիմակավորված ոստիկանները բերման ենթարկեցին բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչների, այդ թվում` ՀՀ ԱԺ նախկին Գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին, նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին, քաղաքագետներ Արմեն Մինասյանին և Հրանտ Մելիք-Շահնազարյանին, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանին և այլ գործիչների:

Հետաքրքիր է այս իրավիճակում հետևել դատական համակարգի գործողություններին, երբ իշխանությունները ապօրինի եղանակով փորձում են քաղաքական հաշվեհարդար տեսնել ընդդիմադիրների նկատմամբ, որոնք պահանջում են կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրած Նիկոլ Փաշինյանի և գործող կառավարության հրաժարականը:  Ինչպես և սպասվում էր, գործիչների ձերբակալումը դատարանը համարել է ոչ օրինաչափ և ազատ է արձակել նրանց:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը խուզարկել է Միհրան Հակոբյանի, Ռոբերտ Մելքոնյանի, Արթուր Դանիելյանի, Նարեկ Մալյանի, Բաբկեն Հարությունյանի և այլ գործիչների բնակարանները: Բնակարանների խուզարկության թույլտվությունը տվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը:

Դեռևս ՀՀ Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, AntiFake.am-ը սկսել էր «Անիրավ դատավոր» հետաքննական նախաձեռնությունը, որի շրջանակներում հրապարակելու ենք իշխանությունների կամակատար «անիրավ դատավորների» մասին հանրությանը հետաքրքրող տեղեկություններ՝ սկսած կասկածելի ունեցվածքից ու բիզնեսներից` վերջացրած կախվածություն ստեղծող կապերով։

Կարեն Ֆարխոյանը որպես քաղաքական հրահանգներ կատարող դատավոր հայտնի դարձավ 2019 թվականի հոկտեմբերից, երբ վերջինիս որոշմամբ կալանավորվեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Ֆարխոյանը նախ ոչ իրավաչափ էր ճանաչել Արսեն Բաբայանի ձերբակալումը, ապա բավարարել էր նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը։  Դեռևս այդ ժամանակ էլ տեղեկություններ էին շրջանառվում, որ Ֆարխոյանը բավականին ծանր կացության մեջ է եղել, քանի որ կալանավորման հիմքերն, ըստ էության, բացակայել են: Ուստի Կարեն Ֆարխոյանն էլ քաղաքական որոշում էր կայացրել` կատարելով իշխանությունների հրահանգը` ազատությունից զրկել ընդդիմադիր Արսեն Բաբայանին:

Դեռևս 2020թ. փետրվարին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Նույն գործով անցնում է նաև դատավոր Կարեն Ֆարխոյանի եղբայրը` Ջոն Ֆարխոյանը, որը եղել է Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետը: Վերջինս ևս կալանավորվել էր, սակայն պաշտպանների միջնորդությամբ` գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Հետաքրքիր է, որ հենց դատավոր Կարեն Ֆարխոյանն է քննել հասարակական-քաղաքական գործիչների բնակարանները խուզարկելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները: Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ «Կարեն Ֆարխոյանը տվել է ոչ միայն վերոնշված անձանց, այլ վերջին օրերին քաղաքական տարբեր բողոքի ակցիաներ կազմակերպելու գործերով իրավապահների կողից հետապնդվող՝ Ազգային ժողովի նախկին Գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի, Հրանտ Մելիք-Շահնազարյանի, Արծվիկ Մինասյանի, Դաշնակցության ակտիվիստների բնակարանները խուզարկելու թույլտվություններ, որոնք սպասվում են առաջիկա օրերին»:

Տեղեկություններ կան նաև այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը յուրային դատավորների խումբ է ձևավորում, իսկ գործընթացը ղեկավարում է դատավոր Կարեն Ֆարխոյանը, որը իր հերթին հանդիպումներ է ունենում «վստահելի» դատավորների հետ, նույնիսկ ցանկ է հրապարակել. Աննա Դանիբեկյան, Մնացական Մարտիրոսյան, Գագիկ Պողոսյանը, Վաչե Մարգարյան: Նրանք էլ հենց զբաղվելու են Նիկոլ Փաշինյանի կողմից սանձազերծված քաղաքական հակառակորդներին լռեցնելու գործընթացով:

Թե ինչքանով կարող է դատավոր Ֆարխոյանի նման գործելաոճը կապված լինել իր եղբոր` քրեական գործով անցնելու, նրա «չկալանավորման» երաշխիքների և իշխանությունների հետ պայմանավորվածությունների մասին, կարելի է համապատասխան եզրահանգումների գալ:

Հայաստան Կարեն Ֆարխոյան

Այլ հոդվածներ հեղինակից

Կովկասն ու Անկարայի բազմավեկտոր նոր քաղաքականությունը 
«Այսպես չի շարունակվի, այս իշխանությունը կհեռանա»․ Կարինե Դանիելյան
Մինասյան. Փաստերի եւ թվերի արհեստական խառնաշփոթի, հույզերի եւ արժեքների շահարկումների նպատակը մեղավորների կաշին փրկելն է
Ո՞վ խախտեց Ղարաբաղում անժամկետ զինադադարը
Ճիշտ է ասել Վազգեն Մանուկյանը, բոմժեր են էլի, «Կիսաբաց լուսամուտների» մակարդակի. Վարդան Ղուկասյան
Երբ ժամանակին «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» կոչով էինք հանդես գալիս, քիչ է մնում՝ հիմա էլ «Մենք բոլորս բոմժ ենք» կարգախոսին անցնեն
Արտաքին անվտանգության սպառնալիքի պատճառով ԱՄՆ ԿապիտոլիումՆ արգելափակվել է
ԱՀԿ կանխատեսումը՝  կորոնավիրուսի դեպքերի նվազման մասին
ՀԴԲ-ն ստուգում է  Փելոսիի գողացված նոութբուքը Ռուսաստանին հանձնելու  պլանների մասին տեղեկությունը
Գերմանիայում կորոնավիրուսի նոր մուտացիա է հայտնաբերվել
Հարավային Կորեայում թռչնագրիպի բռնկման պատճառով գրեթե 19 միլիոն թռչուն է  ոչնչացվել
Աշխարհում  կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 95 միլիոնը
ԱՄՆ-ում հետաքննում են Կապիտոլիումի գրոհից առաջ հետախուզության «ձախողումները»
COVID-19- ի դեմ պատվաստանյութերի հավասար հասանելիության հեռանկարը վտանգված է․ ԱՀԿ
Լոռու մարզպետին Ստեփանավանի ուսուցիչները վռնդել են
Ադրբեջանը վաճառում է իր զոհված և ծանր վիրավոր զինվորների ներքին օրգանները
Կ․Եղիազարյանին Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից նվաստացնելու եւ սպառնալու դեպքով ՀՔԾ-ն պատգամավորի նկատամբ քրեական հետապնդում չի իրականացրել։
Մեկ շաբաթվա ընթացքում 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1289 զանգ. ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը
Այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները. Ալինա Նիկողոսյան
Այսուհետ պաշտոնավարումս շարունակելու եմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում. Արսեն Թորոսյան
Հունվարի 18-ին ոստիկանության կրթահամալիրում ազդարարվեց ապագա պարեկների ուսուցման մեկնարկը
Երևանում, Արարատի և Սյունիքի մարզերում իրականացված ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները
Հարկային տեսուչի աշխատանքին խոչընդոտելու համար տուգանք կսահմանվի
Արսեն Թորոսյանը ազատվեց նախարարի պաշտոնից. նրան կփոխարինի Անահիտ Ավանեսյանը
Հունվարի 19-ից Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը
Ավելին
Ավելին