f

Անկախ

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը


Արցախցիների վերադարձի գործընթացը բավական ակտիվ ընթանում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը նշեց, որ արդեն 50 հազարից ավելի արցախցի վերադարձել է Արցախ:

«Ստեփանակերտում ու շրջաններում են բնակվում նաև այն արցախցիները, որոնց բնակարանները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում: Վերադարձողների առաջին կանգառը Ստեփանակերտն է, որտեղ կազմակերպվում է նրանց տեղափոխումն իրենց բնակավայրեր: Շրջանների հետ կապված, ով տրանսպորտի խնդիր ունի, դիմում է կառավարությանը և տեղափոխումը կազմակերպվում է»,-ասաց նախարարը:

Դիտարկմանը, թե դժգոհություններ կան այն հարցի հետ կապված, որ բնակիչները գալիս են Ստեփանակերտ և այնտեղ նրանց դիմավորող չկա ու շատերը չգիտեն ինչ անեն, Ժիրայր Միրզոյանը պատասխանեց, որ արդեն պատասխանատու կա, ով մշտապես հերթապահում է Վերածննդի հրապարակում:

«Եթե խոսքը կազմակերպված տեղափոխությունների մասին է, ապա միշտ դրանք համակարգված են եղել, սակայն շատերը իրենց նախաձեռնությունով են գալիս, այդ դեպքում մենք շատերի վերադարձի մասին չենք իմանում: Եթե նախապես տեղեկացնեն, ապա, բնականաբար, կդիմավորենք: Բայց նորից եմ ասում, արդեն մշտական պատասխանատու կա Վերածննդի հրապարակում»,-ասաց նախարարը:

Արցախ վերադարձած արցախցիները, որոնց տները պահպանվել են, գնում են իրենց տներ: Նրանք, որոնց տները վերանորոգման կարիք ունեն, պետք է դիմեն Քաղաքաշինության նախարարությանը: Գերատեսչությունն անհրաժեշտ հարցերով աջակցում է: Այն ընտանիքները, որոնց տները չեն պահպանվել կամ մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, տեղավորվում են ժամանակավոր կացարաններում: Դրանք՝ հյուրանոցներն են, որոնց  90 տոկոսն արդեն լրացված է, հարմարեցված տարածքները, հանրային շենքերը:

Բավական մեծ քանակով ընտանիքներ են տեղավորվել գյուղերի այն տներում, որոնք նախկինում ազատ են եղել: Արցախի կառավարությունը սկսել է վարձակալության սկզբունքում տներ տրամադրել բնակարանները կորցրածներին: Քարվաճառի և մյուս տարածքների բնակիչները, որոնք հրադադարից հետո են կորցրել իրենց բնակարանները, պետք է դիմեն տարածքային մարմիններին, որոնք հաշվառում են կատարում և փորձում են ժամանակավոր կացարաններ տրամադրել: Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում Արցախում մեծ ծավալի բնակարանաշինության ծրագիր է մեկնարկելու:

Նախարարը վստահեցրեց, որ Արցախ վերադարձածներին տրամադրվում են նաև առաջին անհրաժեշտության կենցաղային պարագաներ, մասնավորապես՝ մահճակալներ, ջեռուցիչ սարքեր, վերմակներ և այլն: Ներկայում խնդիրներից մեկն այն է, որ դեռ ամբողջ ծավալով չեն գործում էլեկտրամատակարարման, գազամատակարարման համակարգերը, որովհետև դեռ ամբողջությամբ վերականգնված չեն: Ժիրայր Միրզոյանի խոսքով՝ այդ ուղղությամբ ևս աշխատանքները շատ ակտիվ իրականացվում են, համակարգերը վերականգնվելուց հետո այդ տեսանկյունից հարմարավետության խնդիր չի լինելու:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ խանութներում ապրանքների պակաս կա, նախարարը նշեց, որ դա եղել է, այս պահին էլ կա, սակայն արդեն անհանգստացնող չափերի չէ: Խանութների աշխատանքը, ապրանքների տեղափոխման գործընթացը քիչ-քիչ հունի մեջ է ընկնում:

Անդրադառնալով առաջիկայում արցախցիների վերադարձին՝ նախարարը նշեց, որ այդ գործընթացը պետք է համաձայնեցված լինի տեղական իշխանությունների հետ, որովհետև միանգամից չեն կարողանալու բոլորին բնակարանով կամ կացարանով ապահովել: Դրա համար կարևոր է, որ վերականգնման աշխատանքներին զուգահեռ այդ գործընթացը կատարվի:

Հայաստան Արցախի Հանրապետություն

Այլ հոդվածներ հեղինակից

Կովկասն ու Անկարայի բազմավեկտոր նոր քաղաքականությունը 
«Այսպես չի շարունակվի, այս իշխանությունը կհեռանա»․ Կարինե Դանիելյան
Մինասյան. Փաստերի եւ թվերի արհեստական խառնաշփոթի, հույզերի եւ արժեքների շահարկումների նպատակը մեղավորների կաշին փրկելն է
Ո՞վ խախտեց Ղարաբաղում անժամկետ զինադադարը
Ճիշտ է ասել Վազգեն Մանուկյանը, բոմժեր են էլի, «Կիսաբաց լուսամուտների» մակարդակի. Վարդան Ղուկասյան
Երբ ժամանակին «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» կոչով էինք հանդես գալիս, քիչ է մնում՝ հիմա էլ «Մենք բոլորս բոմժ ենք» կարգախոսին անցնեն
Արտաքին անվտանգության սպառնալիքի պատճառով ԱՄՆ ԿապիտոլիումՆ արգելափակվել է
ԱՀԿ կանխատեսումը՝  կորոնավիրուսի դեպքերի նվազման մասին
ՀԴԲ-ն ստուգում է  Փելոսիի գողացված նոութբուքը Ռուսաստանին հանձնելու  պլանների մասին տեղեկությունը
Գերմանիայում կորոնավիրուսի նոր մուտացիա է հայտնաբերվել
Հարավային Կորեայում թռչնագրիպի բռնկման պատճառով գրեթե 19 միլիոն թռչուն է  ոչնչացվել
Աշխարհում  կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 95 միլիոնը
ԱՄՆ-ում հետաքննում են Կապիտոլիումի գրոհից առաջ հետախուզության «ձախողումները»
COVID-19- ի դեմ պատվաստանյութերի հավասար հասանելիության հեռանկարը վտանգված է․ ԱՀԿ
Լոռու մարզպետին Ստեփանավանի ուսուցիչները վռնդել են
Ադրբեջանը վաճառում է իր զոհված և ծանր վիրավոր զինվորների ներքին օրգանները
Կ․Եղիազարյանին Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից նվաստացնելու եւ սպառնալու դեպքով ՀՔԾ-ն պատգամավորի նկատամբ քրեական հետապնդում չի իրականացրել։
Մեկ շաբաթվա ընթացքում 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1289 զանգ. ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը
Այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները. Ալինա Նիկողոսյան
Այսուհետ պաշտոնավարումս շարունակելու եմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում. Արսեն Թորոսյան
Հունվարի 18-ին ոստիկանության կրթահամալիրում ազդարարվեց ապագա պարեկների ուսուցման մեկնարկը
Երևանում, Արարատի և Սյունիքի մարզերում իրականացված ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները
Հարկային տեսուչի աշխատանքին խոչընդոտելու համար տուգանք կսահմանվի
Արսեն Թորոսյանը ազատվեց նախարարի պաշտոնից. նրան կփոխարինի Անահիտ Ավանեսյանը
Հունվարի 19-ից Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը
Ավելին
Ավելին