Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի 23 675 նոր դեպք: Այդ մասին հայտնել է COVID-19- ի դեմ պայքարի օպերատիվ շտաբի Telegram-ի ալիքը: Գրում է Gazeta.ru-ն։
Բացի այդ, Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 507 մարդ, ինչը բացարձակ ռեկորդ է երկրում համաճարակի սկզբից ի վեր: Մեկ օրում ապաքինվածների հիվանդների թիվը 25.748 է կազմում:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում արձանագրվել է վարակի 2.162.503 դեպք, բուժվել է 1.660.419 մարդ, մահացել է 37.538-ը: