f

Անկախ

«Հադրութում դիվերսանտներից ոմանք հայկական բանակի համազգեստով էին, կարողանում էին կենցաղային մակարդակով հայերեն շփվել». Սեմյոն Պեգով


Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայտնի դարձած WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում կիսվել է պատերազմի վերաբերյալ իր տպավորություններով:

Մասնավորապես խոսելով Հադրութի մասին՝ Պեգովն ասել է.«Հադրութում, կարծում եմ, որոշակի սխալներ են եղել ոչ այնքան հետախուզական տվյալների ոլորտում, որքան պաշտպանական գծի դասավորվածությունում, որովհետև քչերն էին սպասում, որ այդ դիվերսանտները անտառային ճանապարհով կմտնեն Հադրութ:

Ինչ վերաբերում է Հադրութին, կարծում եմ, որ դա ավելի օբյեկտիվ, ռազմական կորուստ էր, քան քաղաքական: Քաղաքի համար մեկ շաբաթից ավելի կռիվներ էին ընթանում: Սկզբից մտել էին դիվերսանտները, նրանցից ոմանք հայկական զինվորական համազգեստով էին, կարողանում էին կենցաղային մակարդակով շփվել հայերենով, հիմա ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդպիսինները կան: Հետո դուրս բերվեց մոբիլիզացված զորքը: Քաղաքը մաքրում էին Արցախի պաշտպանության բանակի հատուկջոկատայինները, որպեսզի չսպանեն սեփական զինվորներին այդ խառնաշփոթում, երբ  հակառակորդը Արցախի պաշտպանության բանակի համազգեստով է: Դա ավելի շատ նման էր հակաահաբեկչական գործողության:

Այլ հարց է, որ հատուկջոկատայինները մտնում, մաքրում էին քաղաքը, այնտեղ չէին մնում դիվերսանտներ և սկսվում էր զանգվածային հրետանային կրակ, բացի այդ էլ իրար հետևից գալիս էին ԱԹՍ-ները: Դա ես ինքս եմ տեսել: Իմաստ չկար քաղաքում այդքան մարդկանց թողնել նման կրակի տակ: Այդ պահին, հատուկջոկատայինները հետ էին քաշվում, քաղաք էին մտնում հերթական դիվերսանտները, իհարկե այդ ժամանակ կրակը դադարում էր` սեփական կենդանի ուժին վնաս չհասցնելու նպատակով, նորից մտնում էին հատուկջոկատայինները: Եվ այսպես քաղաքի փոխանցումը ձեռքից ձեռք մի քանի օր չէ, որ տևել է:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի տեխնիկան ու կենդանի ուժը ավելի շատ էր և ի վերջո քաղաքը անցավ նրանց հսկողության տակ: Հիմա ինձ համար դժվար է ասել ամսաթիվը, բայց հստակ է, որ դա էլ չի համընկել Ալիևի հայտարարության հետ (քաղաքը գրավելու մասին): Ալիևի հայտարարությունից հետո ես ամենաքիչը 3 անգամ եղել եմ քաղաքում: Քաղաքը Ադրբեջանի հսկողության տակ է անցել նրանց նախագահի հայտարարությունից մոտ 10 օր հետո»:

Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են  համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների  դադարեցման մասին: Հայտարարության համաձայն ՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, շփման գծի երկայնքով և Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ:

Սեմյոն Պեգով Արցախի Հանրապետություն

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին