f

Անկախ

Փաշինյանի ժամանակավոր կառավարությունը․ հրաժարական տվող, հեռացող նախարարների փոխարեն նոր նախարարներ նշանակվում են միայն այդ աթոռները դատարկ չթողնելու համար․ Մարինե Սուքիասյան


«Այլընտրանքային նախագծեր» խմբի վերլուծաբան Մարինե Սուքիասյանն անդրադարձել է կառավարությունում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած փոփոխություններին։

«Մինչ ոչ իշխանական ուժերը գեներացնում են ժամանակավոր կառավարության գաղափարը, Փաշինյանը, ում ձեռքում է դեռևս պետության կնիքը, ինքն է սկսել ժամանակավոր կառավարություն ձևավորել։

Ակնհայտ է, որ հրաժարական տվող, հեռացող նախարարների փոխարեն նոր նախարարներ նշանակվում են միայն այդ աթոռները դատարկ չմնալու համար։ Այսօրվա ՀՀ կառավարությունը ունի մեկ ֆունկցիա՝ ֆորմալ ապահովել կառավարության գոյություն և Փաշինյանի իշխանության պատրանք։

Սա իսկական ժամանակավոր կառավարություն է, ստեղծված շատ կարճ ժամանակի համար։ Նրանից որևէ ակնկալիք չկա, և թերևս իրենք նույնպես գիտակցում են իրենց անիմաստությունը։ Հասկանալի է, որ պետությունը չի կարող լինել առանց կառավարության և քանի դեռ տեղի չի ունեցել նոր իշխանության օրինական ձևավորում, այս մարդիկ պետք է որոշակի ֆունկցիաներ կատարեն։

Մյուս կողմից, եթե առաջիկայում Փաշինյանի հրաժարականի պահանջի հանրային ճնշումը էապես չմեծանա, ապա այս կառավարությունը կարող է վերափոխվել ժամանակավոր-երկարատևի։ Այն էլի կմնա ժամանակավոր՝ իր անիմաստության և ոչ էֆեկտիվության առումով, բայց կարող է գոյատևել ավելի երկար, կրելով ընթացիկ կոսմետիկ փոփոխություններ։ Սա պետության համար կլինի ամենավատ սցենարներից մեկը, քանի որ պետության կենսական խնդիրները չեն լուծվի, պետությունը կմտնի խորը քաղաղաքական-տնտեսական ստագնացիայի մեջ»,-գրել է Մարինե Սուքիասյանը։

Մարինե Սուքիասյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվել է
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են
Պատրաստ եմ վարչապետի հետ պատասխանատվություն կիսել. Ավանեսյանը՝ տավուշյան զարգացումների մասին
Երևանում նույնպես այսօր փողոցներ են փակվել
Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկվել է հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Ավելին
Ավելին