ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անցած շաբաթվա ընթացքում 100 հազար բնակչի հաշվով կորոնավիրուսային վարակի տարածման ցուցանիշով Վրաստանը աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել: Այդ մասին հայտարարել է երկրի առաջատար իմունոլոգներից, Վրաստանի ալերգիայի և իմունաբանության կենտրոնի աշխատակից Բիձինա Կուլումբեգովը։ Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 3-4 հազար դեպք:
«Օրինակ, եթե վերցնենք և վերահաշվարկենք այս ցուցանիշները 100 հազար մարդու հաշվով, կստացվի, որ այս կարճ ժամանակահատվածում մենք առաջինն ենք դարձել աշխարհում», - հայտնել է մասնագետը:
Ըստ New York Times թերթի ինտերակտիվ քարտեզի, Վրաստանում 10000 բնակչի հաշվով վարակված է 2,807 մարդ, իսկ վերջին յոթ օրվա ընթացքում վարակվածների միջին թիվը կազմում է 3,579 մարդ:
Կուլումբեգովը կարծիք է հայտնել, որ այժմ երկրի իշխանությունները պետք է լրացուցիչ սահմանափակումներ մտցնեն՝ օրական աճը նվազեցնելու համար:
Համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 111 818 դեպք: Ապաքինվել է 92 215 հիվանդ, մահացել է 1051 մարդ: