f

Անկախ

Ինչո՞ւ այդ ոստիկանական ուժերը Արցախում չեն, չեն ապահովում մարդկանց տարհանումները, ինչու են մարդկանց մեն մենակ թողնում ադրբեջանցիների դեմ


Մինչ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում նիստ էր անցկացնում, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում, վանկարկելով՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր»։

Մեծ թվով ոստիկաններ նախ շրջափակեցին կուսակցական գրասենյակի շենքը, ապա մի քանի քաղաքացիների բերման ենթարկեցին։

Ի դեպ, մամուլում տեղեկություններ եղան, որ կուսակցական նիստին անհայտ պատճառներով Արցախից նաև Արայիկ Հարությունյանն է մասնակցում։ Թե ինչ քննարկելու բան ունի Հարությունյանը մեր ու իր հայրենիքը վարի տվածների հետ, դեռևս անհայտ է։

Բայց ասելիքս այլ էր։ Այն ֆոնին, որ սոցիալական ցանցերում մեծ թվով տեսանյութեր են շրջանառվում իրենց բնակավայրերը լքող արցախցիների և ադրբեջանցիների՝ հայկական բնակավայրեր մուտք գործելու, մեր հայրենակիցներին ծաղրելու և նրանց հետ տարբեր հարցեր քննարկելու մասին, հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ ոստիկանական ուժերը Արցախում չեն, չեն ապահովում մարդկանց տարհանումները, ինչու են մարդկանց մեն մենակ թողնում ադրբեջանցիների դեմ՝ վտանգում նրանց կյանքը։

Հայաստանի և Արցախի իշխանություններն իրենց նվազագույն գործառույթները չեն կատարում և այսքան աղետալի իրադարձություններից հետո ևս վտանգում են մեր հայրենակիցների կյանքն ու առողջությունը։ Իսկ ուժային կառույցներն անհասկանալի պահվածք են դրսևորում։

Ոստիկանությունը դարձրել են Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման թիկնազորը և նրանք փաստացի ոչ թե ծառայում են երկրին, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանին և, ի դեպ, հավասարապես կիսում են երկիրը ողբերգության հասցնելու ողջ պատասխանատվությունը։

Փաստորեն, դրա համար էր ժամանակին Փաշինյանն իր մանկության ընկերոջը նշանակում ոստիկանապետ՝ պետությունը սեփական դուքյանի վերածում։

Տիգրան Աբրահամյան ՖԲ Գրառում ՔՊ Նիկոլ Փաշինյան ՀՀ Ոստիկանություն

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին