Աշխարհում համաճարակի ընթացքում հայտնաբերված COVID-19 դեպքերի թիվը գերազանցել է 59 միլիոնը։ Այդ մասին վկայում են ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։ Գրում Է Gazeta.ru-ն:
Համալսարանի տվյալներով՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 59,070,488 դեպք:
COVID-19-ով վարակված հիվանդների մահվան ընդհանուր թիվը հասել է 1,394,694-ի:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների և հիվանդության հետևանքով մահացածների թվով առաջատար շարունակում է Միացյալ Նահանագները մնալ։