f

Անկախ

Փաստաբանների պալատը փաստահավաք խումբ է ստեղծում


Փաստաբանների պալատի նախագահի 24.11.2020թ. 389-Ա որոշմամբ ստեղծվել է փաստահավաք խումբ:

Մեջբերում որոշումից՝

«Ելնելով Փաստաբանների պալատի կանոնադրությամբ արձանագրված Հայաստանի Հանրապետության կայացմանն ու զարգացմանն օժանդակելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը նպաստելու նպատակներից, 

նկատի ունենալով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի գործուն և բացահայտ օժանդակությամբ և վարձկան ահաբեկիչների ակտիվ ներգրավմամբ Արցախի Հանրապետության նկատմամբ ձեռնարկած ռազմական հարձակմանը նախորդող և հաջորդող դեպքերի ուսումնասիրության անհրաժեշտությունը,

հաշվի առնելով Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմական գործողությունների ընթացքում զորահավաքի կազմակերպման, քարոզչության, մարտական օգնության և մարտերի կազմակերպման ժամանակ թույլ տրված խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունները պարզելու անհրաժեշտությունը,

նկատի ունենալով ռազմական անհաջողությունների մեջ առանձին պաշտոնատար անձանց կողմից զինվորին մեղադրելու ցավալի և խիստ մտահոգիչ հայտարարությունները,

ի գիտություն ընդունելով Հայաստանի և Արցախի զինվորի և ժողովուրդների հերոսական կերպարի և իր ուժերի նկատմամբ հավատը և վստահությունը վերականգնելու անհրաժեշտությունը,

ղեկավարվելով «Փաստաբանության մասին» օրենքի 13-րդ հոդվածով,

ՈՐՈՇԵՑԻ՝

  1. Փաստաբանների պալատում ստեղծել փաստահավաք խումբ՝ ներգրավելով փաստաբանների, լրագրողների և փորձագետների (մասնագետների).
  2. Փաստահավաք խմբի աշխատանքների համակարգող նշանակել Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սիմոն Բաբայանին (համաձայնությամբ)՝ լիազորելով համակարգողին սահմանել փաստահավաք խմբի աշխատանքային ներքին ընթացակարգը.
  3. Փաստահավաք խմբի կողմից հավաքված նյութերը (այդ թվում՝ հարցազրույցների տեսաձայնագրությունները) ամփոփիչ վերլուծությամբ ներկայացնել իրավասու իրավապահ մարմնին:»:

Փաստաբանների պալատի աշխատակազմ

ՀՀ փաստաբանների պալատ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին