f

Անկախ

«Ժողովուրդ». «2021-ի պետական բյուջեի նախագիծը պասիվ է և պահպանողական»


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը պասիվ է և պահպանողական»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Լոկոմոտիվային զարգացումներ չի պլանավորել, որովհետեւ բյուջեն հիմնականում փորձելու է իր ներքին ռեսուրսներն ուղղել սոցիալական ծրագրերի համար՝ պայմանավորված Հայաստանում առկա սոցիալական խնդիրներով, կորոնավիրուսի եւ նախկինից եկող գործազրկության, աղքատության, կենսաթոշակների եւ սոցիալական աջակցության ծրագրերի՝ գումարած պատերազմի հետեւանքով առաջացած զոհվածների, նրանց ընտանիքների, ինչպես նաեւ վիրավորների բուժման եւ նաեւ Արցախից այստեղ գտնվող քաղաքացիների համար:

Այսինքն՝ սոցիալական կոմպոնենտը պետք է ուժեղացվի կամ պետք է խնայողաբար օգտագործվի, բայց զարգացման նպատակները դրված չեն: Այսինքն՝ մենք եւս կարող է հաջորդ տարի էլ դանդաղ իներցիայով էկոնոմիկա ունենանք, որը աղքատության, գործազրկության, արտաքին պարտքի նվազեցման նախադրյալներ չի ստեղծելու»,- ներկայացրեց Մակարյանը:

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող պաշտոնանկությունները կարող են դրական ազդեցություն ունենալ տնտեսության վրա. «Նախարարներ կային, որոնք չէին աշխատում, վաղուց պետք է ազատվեին աշխատանքից, բայց վարչապետը պահեց այդ անձերին, միայն հիմա որոշեց փոխել: Այ նրանք շատ վնասներ տվեցին իրենց չաշխատելով:

Այդպիսի աշխատանքի պատճառով մենք համարյա 2 տարի հետ ենք ընկել որոշ ոլորտներում: Օրինակ՝ առանձնապես առաջ չենք գնացել բնապահպանության հարցերում, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, կրթության եւ այլ մի քանի ոլորտներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

պետական բյուջե

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին