New York Times պարբերականի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի՝ նոյեմբերի 22-ին, գաղտնի Սաուդյան Արաբիա է այցելել, որտեղ հանդիպել է երկրի թագաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալմանին և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև «Մոսադի» (Իսրայելի քաղաքական հետախուզություն) տնօրեն Յոսի Կոհենը:
Վարչապետի աշխատակազմը չի հաստատել կամ հերքել այս տեղեկությունը:
Հայտնի է, որ կիրակի՝ նոյեմբերի 22-ին, Նեթանյահուի գրասենյակում հետաձգվել է կառավարության ամենշաբաթյա նիստը, որտեղ նշել են, որ դրան նախապատրաստվելու համար ավելի շատ ժամանակ է պետք: