Այսքան ծնող կա այստեղ, գնում-գալիս ենք. ո՞ւմ երեխան է գտնվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՀՀ ՊՆ շենքի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ հանդիպմանն ասաց անհետ կորած զինծառայող եղբայրների մայրը։
«Մենք փուտբոլի գնդակի նման գնացել ենք Կարմիր խաչ, ԳՇ, հիվանդանոց։ 2 տղա ուղարկել եմ, 2 եղբայր. ոչ մեկ չկա։ 2 եղբայրն էլ հոկտեմբերի 5-ից չկան, ոչ մեկ պատասխա չի տալիս, ասում են՝ մենք կաշխատենք, աշխատելս որն ա՞, եթե ես արդյունք չեմ ստանում։ Դուք նստել եք ձեր կառավարական աթոռներին ու արհամարհում եք մեզ։ Դուք եկել եք խաբեք, գնաք տուն»,- ասաց անհետ կորած զինծառայող եղբայրների մայրը։
Նշենք, որ Նաիրի Սարգսյանը անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատների հետ հանդիպմանն ասել է, որ Փաշինյանը հանդիպումներ կունենա անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատների հետ։ Օգնականը նաեւ ասել է, որ վարչապետի որոշմամբ կստեղծվի անհետ կորած զինծառայողների հարցերով զբաղվող հանձնախումբ։