f

Անկախ

Բլիցկրիգի մարտավարությունը. Բաքուն Ղարաբաղում թաղվեց արյունահեղ սպանդի մեջ. Breaking Defense  


Կորուստները, որ կրեցին Հայաստանը Ղարաբաղում և Ուկրաինան Դոնբասում, կարող են կանխորոշել բլիցկրիգի մարտավարության վերածնունդը, որ 1939 թ. իրագործել էին Գերմանիայի զորքերը Լեհաստանում: Այդ մասին գրում է Breaking Defense՝ մեջբերելով ԱՄՆ ԶՈՒ բարձրաստիճան սպայի կարծիքը՝ չտալով նրա անունը:

Գեներալը հիշեցրել է, որ այսօր, ինչպես և 80 տարի առաջ, կարևոր է ոչ միայն տեխնոլոգիան, այլև մարտավարությունը: Նա նշել է, որ 1939 թ. բոլորն էլ և՛ տանկեր ունեին, և՛ինքնաթիռներ, և՛ ռադիոկապ, սակայն կարևոր նշանակություն ուներ ռազմական տեխնոլոգիաների համակցության նոր եղանակը:

Breaking Defense-ը մանրամասնում է իր զրուցակցի մտքերը՝ նշելով, որ Ադրբեջանը և Ռուսաստանը կարող են և չունենալ ամենաժամանակակից զենքերը, բայց նրանք ունեն արդեն նորագույն անօդաչու թռչող սարքեր, որոնց շնորհիվ յուրաքանչյուր սպառազինություն առավել արդյունավետ է դառնում:

«Դոնբասում Ռուսաստանն անօդաչուներ կիրառեց ուկրաինական թիրախները հայտնաբերելու համար, որպեսզի արագ և ավերիչ հրետանային կրակ բացի: Լեռնային Ղարաբաղում հենց անօդաչուները դարձան մահաբեր զենքը»,- ասում է ամերիկյան փորձագետը:

Ընդ որում, Breaking Defense-ի աղբյուրները պնդում են, որ ժամանակակից պատերազմն արդեն երբեք նախկինը չի լինի, ուստի ԱՄՆ-ի բանակը պետք է պատրաստվի նոր սպառնալիքներին:

«Չնայած այն հանգամանքին, որ իրենց անօդաչուները ծանր կորուստներ հասցրին հայերին, ադրբեջանցիներն իրենք էլ թաղվեցին արյունալի սպանդի մեջ, երբ իրենց հետևակը շարունակ գրոհում էր հայկական խրամատները: Ադրբեջանը տարածքային ձեռքբերումների հասավ, բայց դրանք համեստ էին և թանկ գնովԱյդպիսով ադրբեջանական նոր և հին մարտավարական հնարքների համակցությունն ակներևաբար նվազ հնարամիտ և հաջողված էր, քան գերմանացիներինը 1939 թ.»,- արձանագրում է Breaking Defense-ը:

Հարկ է նշել, որ խոսակցությունները Ադրբեջանի բլիցկրիգի մասին ղարաբաղյան հակամարտության գոտու վերջին ռազմական բախման ժամանակ չեն համապատասխանում իրականությանը, թեպետ Բաքվի հաջողությունն այդ աշնանային արշավում կասկած չի հարուցում: Մարտերի առաջին շաբաթը՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 4-ը, ադրբեջանական զորքերին ցանկալի արդյունք չտվեց: Նրանք կարողացան շարժվել դեպի հայկական դիրքերի խորքերն ընդամենը հաշված կիլոմետրեր: Բայց հետագայում,  ռազմաճակատի հարավային ուղղությամբ կենտրոնացնելով երկու-երեք զրահատանկային «բռունցքներ»՝ մոտ 25 հազար զինվորների և մի քանի հարյուր զրահատեխնիկայի կազմով, նրանք կարողացան ճեղքել պաշտպանությունը և հետագա շաբաթների ընթացքում ծավալել հարձակողական նախաձեռնությունը: Ռազմական փորձագետների գնահատականներով՝ Ադրբեջանի ԶՈՒ կենդանի ուժի գերազանցությունը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նկատմամբ այդ ուղղությունում հասնում էր մեկին 10-12-ի: Անձնակազմի և ծանր տեխնիկայի ահռելի կորուստների գնով, ինչպես նաև փաստացի օդային բացարձակ գերազանցության շնորհիվ, իսրայելական և թուրքական արտադրության հարվածային անօդաչուների միջոցով Բաքուն 44-րդ օրը միայն կարողացավ 40-45 կմ առաջ շարժվել և վերցնել Ղարաբաղի մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին ու հասնել Ստեփանակերտի՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքի արվարձաններին:

Աղբյուրը՝ EurAsia Daily

Աշխարհում արցախյան պատերազմ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին