f

Անկախ

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարող դատախազությունը նահանջում է. ի՞նչ կապ ունեն Նորատուսցի եղբայրները Փաշինյանի հետ


Mediaport Telegram ալիքը երեկ՝ նոյեմբերի 20–ին ուշագրավ տեղեկություն էր հրապարակել քրեական հեղինակություններ նորատուսցի Արա և Ալիկ Բանդուրյանների կողմից իշխանություններին սատարելու վերաբերյալ։ Տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ քրեական հեղինակությունները ահաբեկում են «Իմ քայլի» պատգամավորներին՝ սպառնալով, որ եթե նրանք մանդատից հրաժարվեն կամ Փաշինյանի դեմ խոսեն, ապա կոչնչացնեն ոչ միայն նրանց, այլեւ նրանց ընտանիքի անդամներին: Սակայն պարզվում է՝ մինչ այս պահը իրավապահ մարմիններից որևէ մեկը ընթացք չի տվել փաստացի հանցագործության մասին հաղորդում հանդիսացող այս հրապարակմանը։ Դատախազությունը, որն օրենքով քրեական հետապնդում հարուցող մարմին է և կոչված է կանխարգելելու մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները, վերացնելու դրանց հետևանքները, պաշտպանելու մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, այսօր դիտորդի կարգավիճակում հետևում է Երևանի փողոցներ, կառավարության ամառանոց կամ սոցիալական ցանցեր «ոտք դրած» քրեական ենթամշակույթի տարածմանը՝ իր բոլոր հետևանքներով։

Դատախազությունը, որն «անողոք» պայքար էր սկսել քրեական հեղինակությունների դեմ և պարծենում էր քրեական ենթամշակույթի հանցակազմերով հարուցված քրեական գործերի քանակով, ոչ միայն չի կարողացել հակազդել քրեական տարրերին, այլև անզոր է նրանց ոտնձգություններից պաշտպանելու երկիրն ու քաղաքացիներին։

Դրա վառ ապացույցը «Իմ քայլի» պատգամավորներին ենթադրաբար «սպառնացած» և տարբեր քրեական գործերով անցնող հեղինակություններ Ալիկ և Արա Բանդուրյանների վերաբերյալ քննվող գործերով դատախազության անհաջողություններն են։ Մասնավորապես՝  Չարբախում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների գործով արդեն չորս տարուց ավելի է՝ դատախազներին չի հաջողվում հիմնավորել գործով ամբաստանյալներ Ալիկ Բանդուրյանի և մյուսների մեղքը։ Այս գործը ներկայումս քննվում է Վճռաբեկ դատարանի վարույթում։ Դատախազությունը պահանջում է բեկանել 2016 թվականին «Լիա» գեղեցկության սրահի նկուղում տեղի ունեցած միջադեպի գործով անցնող ամբաստանյալների վերաբերյալ դատական ակտը, մեղավոր ճանաչել Ալիկ Բանդուրյանին և մի խումբ անձանց։  Նշենք, որ այս գործով դատավարական հակառակորդները՝ պաշտպանները և դատախազները բոլորն էլ գրագետ և պրոֆեսիոնալ իրավաբաններ են։ Սակայն որքան էլ տարօրինակ է, այս գործով դատախազներից երկուսը ժամանակին ինչ–ինչ պատճառներով թողել են դատախազական համակարգը և անցել այլ աշխատանքի։

Մասնավորապես, առաջին ատյանի դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազներից Գևորգ Գևորգյանը այժմ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ, իսկ Արգիշտի Քյարամյանը, դատախազությունից հեռանալով նախ պաշտոն ստացավ ՊԵԿ–ում, հետո ՊՎԾ–ում, ապա մեկ օրով Քննչական կոմիտեում, իսկ վերջում արդեն նշանակվեց ԱԱԾ տնօրեն։ Այս պաշտոնում, սակայն Քյարամյանը ընդամենը 4  ամիս հասցրեց աշխատել. պատերազմի սկզբից առանց որևէ պատճառի նա  հրաժարական տվեց և ինքնամեկուսացվեց։  Քյարամյանին ճանաչողները գիտեն, որ նա, լինելով ապահովված ընտանիքից, հեռու էր կոռուպցիոն գործարքներից և իր սկզբունքայնության շնորհիվ հարգանք էր վայելում դատախազական համակարգում։ Որպես մեղադրող դատախազ նրա գործունեության մասին պատկերացում կազմելու համար, մի դրվագ հիշեցնենք Նորատուսցի Ալիկի և մյուսների գործից։ 2017թ. նոյեմբերի 23–ին այս գործով հերթական նիստերից մեկի ժամանակ Քյարամյանը  բարձրացրեց դատարանի կողմից մրցակցային դատաքննության սկզբունքը խախտելու մասին՝ դատավոր Նելլի Բաղդասարյանին մեղադրելով նիստերի դահլիճում նստած մաստակ ծամող մեկին նկատողություն անելու, սակայն ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի կողմից տեւական ժամանակ թզբեհով դատարանի դահլիճ ներկայանալու եւ նիստի ընթացքում նշված առարկան օգտագործելու հանգամանքն անտեսելու վրա։ Իսկ թզբեհի գործածումը դատարանում՝ այն էլ կին դատավորի նախագահությամբ քննվող նիստին,  դժվար թե վկայեր դատարանի կամ դատախազների նկատմամբ հարգանքի մասին։ Նշենք, որ Վերաքննիչ դատարանում էլ Բանդուրյանի և եղբայրների գործով մեղադրանքը ներկայացրել էր դատախազ Գևորգ Բաղդասարյանը, որն այժմ զբաղեցնում է  գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։  Բաղդասարյանը հանրությանն առավել հայտնի է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով։

Արդյոք դատախազությանը կհաջողվի Վճռաբեկ դատարանում հասնել հաջողության և բեկանել Ալիկ Բանդուրյանի և մյուսների գործով դատավճիռը, ցույց կտա ժամանակը։ Փաստն այն է, որ այսօր Ալիկ և Արա Բանդուրյանները ազատության մեջ են և ըստ շրջանառվող լուրերի՝ ամեն ինչ անում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու համար։ Եղբայրները և նրանց սատարող շրջանակները ակտիվ մասնակցություն են ունեցել 2018թ. թավշյա հեղափոխությանը։ Դրա գնահատականը 2018–ին տվեցին այն ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը և «Ծառուկյան դաշինք» խմբակցության 9 պատգամավորները, որոնք անձնական երաշխավորություն էին  ներկայացրել դատարանին՝ Բանդուրյանի ազատության համար։ Ի դեպ՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վերջին տարիներին Բանդուրյանների ընտանիքն իր ընկերության միջոցով ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրեթերթին։

Խոսքը խաղային բիզնեսում «կանաչ լույս» ստացած «Գուդվին-Բետ» ընկերության մասին է, որի  երկրորդ խոշոր բաժնետերն ըստ մամուլի հրապարակումների՝ Մանուշակ Մելիքյանն է՝  Ալիկ Բանդուրյանի (Նորատուսցի Ալիկ) կինը։

Արա և Ալիկ Բանդուրյաններ Իմ քայլը սպառնալիք

Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ավելին
Ավելին