WAZ պարբերականի փոխանցմամբ՝ Արևմտյան Գերմանիայում ՝ Օբերհաուզեն քաղաքում, անհայտ տղամարդը սառը զենք է կիրառել: Գրում է Gazeta.ru-ն:
Ըստ նախնական տվյալների, միջադեպի արդյունքում մի քանի մարդ վիրավորվել է, սակայն նրանց ճշգրիտ թիվը չի հսատկեցվել:
Պարբերականի տվյալներով՝ հարձակում գործած տղամարդը բերման է ենթարկվել:
Տեղի ոստիկանությունը շարունակում է հետաքննել միջադեպը ՝ Էսսենի գործընկերներից օգնություն խնդրելով:
Անվտանգության ոլորտի պատասխանատուները չեն մանրամասնում նաև օգտագործված սառը զենքի տեսակը: