Express պարբերականի փոխանցմամբ՝ բրիտանացի և կանադացի բժիշկները անվանել են կորոնավիրուսի չորս վաղ ախտանիշները: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր հինգերորդ մարդը բողոքում է ստամոքսի հետ կապված խնդիրներից՝ ներառյալ ախորժակի կորուստ, սրտխառնոց, փսխում և ցավ:
«Այս ախտանիշները չեն նշանակում, որ հիվանդը պարտադիր COVID-19-ով է վարակված», - ասել է Ալբերտայի համալսարանի գիտնական Միթչ Վիլսոնը:
Կոնյունկտիվիտը կարող է հիվանդության ևս մեկ վաղ դրսևորում լինել: Այնուամենայնիվ, այն արտահայտվում է վարակվածների միայն 3%-ի մոտ:
Երրորդ ախտանիշը խառնաշփոթությունն է: Ապաքինումից հետո այն կարող է տևել մինչև մի քանի ամիս: Ընդգծվում է, որ ուղեղը վնասվում է տարբեր մակարդակներում ՝ անկախ հիվանդության ծանրությունից:
Չորրորդ ախտանշանը հոգնածությունն է: Կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր երկրորդ անձը բողոքում է դրանից:
Ընդհանուր առմամբ, աշխարհում համաճարակի սկզբից գրանցվել է 56 միլիոն դեպք, վերականգնվել է 39 միլիոն, մահացել է ավելի քան 1.3 միլիոն մարդ: