Երբևիցե չի պատահել,որ ինձ համար անծանոթ հեղինակի պոեզիան այդքան ցնցեր իմ հոգին:
Տարոն Գլակի (Տարոն Սուրենի Սարգսյան) միայն հայրանունն էր ՊԱՅՔԱՀՋ» հուշերի, մտքի և խոհի արժեքներ հուշում,բայց հավատացնում եմ,որ այդ ամենից զատ ինքնին տպավորիչ էր Գլակի հոգու ճիչը:
Ժողովածուի տիտղոսաթերթին դաջված «Փամփուշտ էին բերում տղերքը և լցնում օրօրոցի մեջ ու նաև այդ պատճառով էր,որ գրքի վերնագիրը ոչ այն ինչ է,քան «ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ» խոսքերը,որքան հարցականներ են բացում,նույնքան էլ հարցականներ են ծնում:
Ամեն տարիքի մարդ կարող է Տարոնի ստեղծագործություններում գտնելիրեն հարազատ տողեր:Տողատակից փայլատակող «Աերը» աստվածային լույսով կառաջնորդի նրանց:Գրքի շապիկին«Պատերազմում» վերտառությամբ մենավոր ծառն է ու երփներանգ ծաղիկներ:Ծառը՝ կենաց ծառը կյանքի շարունակության խորհրդանիշն է,ծաղիկներն էլ հաղթանակի ինքնատիպ բանաձևեր են,որ բուսել են նաև նահատակների արյունից:Իսկ պոեզիան երբեմն խախտում էտարածության և ժամանակի «կարգ ու կանոնը»,բայց քաոս չէ ամենևին,քանզի ամենուր սերն է թագավորողը ու հավատը:Հեղինակի երրորդ ժողովածուն (հավատում եմ նաև նախորդներն էլ) ասելիք ունի:Ժողովածուն բացվում է «Սիրապատում» բաժնով.
…Պատերազմում այնքան բարդ է ամեն բան,
Կյանքի մի շող,որ հեռու է արևից,
Կա նվիրում,կա սեր,երկիրու պատրանք,
Սիրած մարդիկ,որ կանչում են քեզ հեռվից:
Հաջորդ բաժինը Միայնակ Գայլին և բոլոր անմահ հերոսներին հասցեագրված ձոներգ է,որընթերցողին վայրկյանապես հասցնում է«Եռաբլուր»:Չորորդ, կամ թե վերջին («Ինչպես,որ կամ») բաժնում էլ հեղինակը ցույց է տալիս իրտեղը,որպեսպոետ.
…Անիմաստ է
Ինձ վանելը աշխարհից,
Թեպետպետք չէ
Ինձ որոնել կենցաղում:
Շարունակության մեջ բնութագրական մտքեր են հասցեագրված մտերիմներին (Սամվել Խալաթյան,Սուսաննա Ղազարյան,Դավիթ Մշեցի,…):Ամենավերջում էլ Գլակը մի քիչ փիլիսոփայում է.
…Ես հոգնել եմ՝
Մարմնազնդան աշխարհից:
Թող այս ծուխը ինձ խեղդամահ անի,վերջ:
Ես չե՛մմեռնի,քանզի կապրի իմ հոգին,
Հավերժ կապրի Անփոփոխի սրտիմեջ:
Կարդացե՛ք ու կհամոզվեք,որ Տարոն Գլակի գողտրիկ ժողովածուն ինքնատիպ փարոս է պոեզիայի աշխարհ նրա մուտքի ճանապարհին,այննվեր է ընթերցողին և գրքի հրատարակիչ-խմբագիր Վիլիամ Պողոսյանի (Վան Արյան) ծննդյան վերջերս նշված հոբելյանին:
Վաղարշակ Ղորխմազյա