Մեծ Բրիտանիան պաշտպանության համար ռեկորդային լրացուցիչ 16,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ կհատկացնի, որը ռեկորդ է 30 տարվա ընթացքում: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության գրասենյակի տարածած հաղորդագրությանը: Գրում է Gazeta.ru-ն
Հաղորդագրության համաձայն՝ երկրի վարչապետ Բորիս Ջnնսոնը նոյեմբերի 19-ին ելույթ կունենա խորհրդարանում և կխոսի ազգային պաշտպանության, հետախուզության և միջազգային ռազմավարությունների ու ծրագրերի արդյունավետության վերանայման արդյունքների մասին:
«Հաջորդ չորս տարիների ընթացքում պաշտպանության բյուջեին 16,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ լրացուցիչ գումար կփոխանցվի արդեն իսկ համաձայնեցված պարտավորությունների վրա», - նշված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ չորս տարվա ընդհանուր ֆինանսավորումը կավելանա 24,1 մլրդ ֆունտով: